Posts

Showing posts from 2016
Image
Մարդիկ ինչքան պարտավորություններ ու պատասխանատվություն են թողնում Նոր տարվան, ինչքան հույսեր ու երազանքներ են կապվում  ընդամենը մի գիշերվա հետ, որտեղ ամեն ինչ կախարդական է, որտեղ  բոլոր երազանքները իրականանում են ու  մարդիկ օրերն են հաշվում ՝ թե երբ է սկսվելու այդ կախարդանքը։ Ես մի-քիչ կշեղվեմ կախարդանքից, կմոռանամ , որ ժամեր անց վառվելու են մոմերը ու բոլորը լիքը բաժակներով ու լիառատ սեղաններով դիմավորելու են նոր տարին։ Մարդի՛կ,նոր տարին ու հրաշքները մենակ այս օրվա համար չեն, ուղղակի նոր տարին մի  առիթ է , հին տարին վերանայելու, հինը մտովի թողնելու անցյալում և նորը ՝ թարմ մտքերով սկսելու ․ ․․ Ուրեմն, ուղղակի սիրեք իրար, միշտ սիրեք՝ առանց առիթի,  ժպտացեք, ներեք, ընդունեք, հասկացեք ․․․  եթե ուզում եք փոխել ձեր կյանքը մի սպասեք ամանորի գիշերվան, մի՛ սպասեք  հարմար առիթի, որովհետև այդ առիթը չի գալու երբեք , որովհետև այդ առիթն էլ սպասում ՝ թե երբ են իրեն ստեղծելու, ուղղակի գտեք ձեզ ու ձեր միջի Աստծուն, բացահայտե՛ք ձեր բոլոր պոտենցիալները, ստեղծե՛ք, արարե՛ք։ Աստված և ոչինչ հենց այնպես չ
Image
Հասկանում ես` պետք է վազել այս կյանքի հետևից ։ Հասկանում ես, որ հիմա գիշեր է , բայց մինչ լույս կբացվի պետք է մտքերդ իմի բերես , ու րոպե առաջ արթնանաս ՝ չէ վերթռնես, որ վազես կյանքի հետևից, որովհետև նույնիսկ անկողնում ժամերով պտտվելու ժամանակ չկա, որովհետև կյանքը շարժում է սիրում, կյանքը արագություն է ուզում ։ Դու հասկանում ես , որ մտքերը ավելի շատ են, իրագործելիքդ ավելի շատ ու իրենք ավելի շուտ են արթնանում քան դու կհասցնես անկողնուցդ վեր կենալ։ Դու հասկանում ես, որ գիշերը բավական շատ է քնելու համար , դրա համար է , որ այդ ժամին մեծ ուղեղները գաղափարներ են մշակում, որ առավոտյան  լույս սփռվի այդ գաղափարների վրա։ Դու վազում ես կարծես ընկել ես կյանքի հետևից , որովհետև կյանքը գնացք չէ, մեքենա չէ, կյանքում արագությունը չափելու եղանակները հիմա  մեգա կամ գեգեբայթերն են ։ Կյանքի միակ փոխադրամիջոցը հրթիռն է , որովհետև հեռուն ես ուզում գնալ, պետք է երբեմն էլ ոտքերդ գետնին չզգաս , իսկ մտքերդ ՝ իրենց արագությամբ միայն տիեզերք կարող ես հասնել։ Դու հասկանում ես , որ գնացքի կ
Մարդիկ լքել են փողոցը ։ Փողոցների համար սկսվել է մի անտերունչ ժամանակաշրջան ։ Ձեռքերը չկան ... Երեկ ինձ ծանոց քարերից մեկը պատմում էր, թե ոնց է կարոտել այն փոքրիկներին ովքեր վազվզում են այդտեղ, ու նստարանն էլ  պատմեց,  թե ոնց է անշնչացել ու սառել  առանց մարդկանց , ու  որ կարոտ է մնացել անգամ մի խոսքի, զրույցների , ու որ վաղուց է ՝  ինչ աշխարհից անտեղյակ մի այգում ծվարել ու առանց ծածկոցի մի ծառի տակ սպասում է մարդկանց ։  Ծառերից մեկն էլ պատմում էր , որ վաղուց չի կարողանում  հետևել քաղաքի անցուդարձին։ Մեկ- մեկ բերքահավաքի ժամանակ իրեն բախտ է վիճակվում ծանոթանալ վերջին նորություններին , տխուր և ուրախ մարդկանց ճակատագրերին։, Երբեմն էլ  շատ ժանր է տանում այդ պատմությունները, օրերով վերլուծում , թախծում ; Իսկ հիմա , երբ որ անելու ոչինչ չունի նրանց բոլորի համար խնդրում է բարին ու բերրին ։  Քաղաքը սառել է , ու ամենակարևորը Ձեռքերն են ՝ ձեռքերը , որ այս սառը քաղաքի ամենանուրբ էակներն են ։ Ձեռքերն էլ  լքեցին փողոցը , որ մարդիկ սառեն ։ Հետո մեծ ուղեղները գյուտեր արեցին՝ ընդամենը փոխարինե
Image
Ես մտածում էի, որ ձմեռը աշնան չիրականացված երազները մաքրում է իր հեքիաթով։ Պատուհանը,  գրքերով և թեյով պատշգամբը, մի տեսակ ձմեռվա տխրություն էին նշմարում; Հենց այդպես։  Սառը պատուհանից այն կողմ միատարր սպիտակություն  է , հիշողություններդ դեմ են առնում պատուհանին , կպչում դրան  , որից այն կողմ սկսվում է ձմեռը ՝ իր անգույնախառը սառնությամբ ։ Մրսում ես, տաք թեյի բաժակով ձեռքերդ ես տաքացնում , որովհետև դրսում մարդիկ չկան , դրսում եռուզեռ չկա , ու մենակով մի տեսակ ցուրտ է՝ նույնիսկ տաք տանը ։ Երբևէ մտածե՞լ եք, որ  ձյունը ամեն անգամ գալով իր հետ անցյալի  հիշողությւններ է բերում․․․  Կյանքում նույն ձայնի երանգներն են նույնիսկ ասոցացիաներ ստեղծում․․ ու կյանքում ամեն ճանապարհ իր ամեն թփով նույնիսկ ասոցացվում է մեկ այլ ճանապարհի հետ ։ Մարդիկ էլ,   հիշողությունների այնպիսի  կծիկ են , ովքեր   անցյալից իրենց ուսերին են հավաքում դա ու ձմեռները՝ երբ  որ  մենակ են մնում՝ իրենց հետ  ունենալով թեյն ու սառած պատշգամբը, սկսում են այդ հիշողություններից գործել ինչ-որ բաներ ․․․ Ձմեռը․․ մարդիկ  սառեցնում
Image
Աչքերը՝ խորության չափ հիշողություն ունեն ։  Մի ամբողջ քաղաք, հուշեր իրենց անթիվությամբ ..  ինչպես կարող են տեղավորվել աչքերում, ու մութ գիշերներում վերածվեն մի ողջ մայրուղի լուսավորելուն ունակ ջահերի , որոնք ներսիդ լույսի չափ շողարձակելու են ։ Խորն ու պայծառ աչքերից աստղերը չնկատել տալու չափ լույս է ճառագում նույնիսկ այնտեղ,որտեղ երկնքին նայելն անհնար է։ Դրա հաամր էլ մարդիկ չեն կարողանում քնել , որովհետև աչքերը հիշողություններ են պահում իրենց մեջ։  Աչքերով զգում , աչքերով ժպտում, աչքերով խոսում, աչքերով տխրում ... Դրա համար էլ չես կարողանում փակել, կամ դանդաղ ես փակում , սիրուն , ու թողնում ՝ հիշողությունները , որ սրտիդ հայելու մեջ են արտացոլվեն աչքերում ...
Image
Սկզբում, Աստված ուզում է , որ ուժեղանաս, ու փորձություններ է պատրաստում, որոնց միջով անցնելը իմաստություն է բերելու, որը հետագայում պետք է գալու, որպեսզի պայքարես նրա համար, որ դու ուժեղ ես։
Image
....ԵՍ հասկացա , որ նույնիսկ իմ ժպիտն է թանկ ։ Դրա համար հազվագյուտ  մարդկանց է պետք ժպտալ, նրանց , ում սրտով կնտրես,  ու հազվաեդեպպ ՝ երբ քեզ վեր կբարձրացնեն ։
Image
Այգում ուժեղ քամուց հետո բոլոր արևածաղիկները կախեցին գլուխները ։ Մնաց մեկը , մեծ ու լայն բացված ։ Մնացին ինքն ու արևը ։ Արևը ժպտալու էր իրեն, ինքը կլանելու լույսն ու ջերմությունը և քամիների դեմ մենակ էր մնալու՝ անտեր ու անօգնական։ Արևածաղիկը տխրել էր ։ Ընկերներն էլ չկային, շուրջբոլորը կախված կամ ջարդված գլուխներ էին ։  Հասկացավ,  որ իր գեղեցկությունը ոչինչ է , որովհետև ոչ ոք չկա , որ իրեն  առավոտյան բարի լույս մաղթի , զեփյուռը խաղա միասին օրօրվան, սպասեն այգեպանին , ով ամեն առավոտ նույն ժամին մշակում է  ու ջրում այգին, իսկ նրանք վիճում,  թե ում է առաջինը ջրելու ։ ՀԻմա միայն ինձ է ջրելու , ընկերներս չկան , հիմա ու՞մ հետ եմ մրցելու , սպասելու իմ ջրվելու հերթին։ Ամեն առավոտ կգա այգեպանը, ինձ ջուր կտա , իսկ ես այդպես էլ կսովորեմ երանելի կյանքին , բայց եթե սկսեմ չպայքարել կյանքիս համար կհայտնվեմ նրանց կողքին։  ՄԻ ժամանակ , ինչքան էի նախանձում մյուսների , ում ավելի լավ էին խնամում, շատ ջրում, իսկ ինձ երբեմն մոռանում ։ Այ քեզ կյանք , հիմա ում հետ վիճեմ, ու հետ համեմատվեմ, ում հետ զրուցեմ։ Է
ԵՍ խառնել էի ամեն ինչի տեղը , ես օտարել էի ինձանից ամեն ինձ ․  ես սկսել էի սպիտակ մորի և սև դեղձեր ուտել, ես գդալ էի վերցնում գրելու և գրիչ թեյում շաքարը  խառնելու համար, հետո փոշմանում էի խառնել որվհետև զգացողություններն  էի խառնել ու կարևոր չէր քաղցր թե դառը ։  ԵՍ շորերս դասավորում էի գրքրի դարակում ու գրքերս սենյակում մի տեղ ։ Իմ աշխարհում ինչ-որ բաներ էի փոխում ։ 
Image
Նրանից  շատ  ժամանակ էր պահանջվելու մոռանալու այն ամենը ինչ մի ժամանակ ամբողջովին լցրել էր իր աշխարհը։ Ժամանակ էր պետք  սթափվելու՝ առանց ավելորդ քայլերի , որովհետև կորցնել ունեցածդ աշխարհը, նշանակում էր ապրել երկիր մոլորակից դուրս, որտեղ շնչելու համար քթանցքեր  ունենալը բավական չէր։                                                                        Հատված 
Ամեն անգամ երբ , որ երջանիկ ես, հիշում ես,  որ պահը հիմա է, էլ չի կրկնվելու։ Պետք է ուղղակի համակերպել ներկայի հետ ու վայելել,  քանի դեռ ունես, բայց չէ։ Համակերպվելով բռնում ենք ներկայի թելը , պաշտում , նվիրվում ունեցածին, ամուր բռնում ու պահում մեր աշխարհում չմտածելով,  որ զգացողությունները միշտ էլ  հաջորդելու են իրար։ Երջանկությունը տրված չէ դրան տիրանալու և սեփականաշնորհելու համար՝ երջանկությունը տրված է վայելելու այնքան, քանի դեռ ունենք ։    Ամեն անգամ երբ որ ժպտում ես հիշում ես անցյալում  պատահած, անցյալում թողած և չկրկնված   ժպիտները, բայց ժպտալու առիթներ միշտ էլ պատահելու են ուղղակի  պատճառներն ու արժանանալուդ ժամկետներն  են փոխվելու։ Ես նկատեցի ,  որ սիրած գրիչներս ,  չգիտես ինչու գրասեղանիս վրայից անհետանում են  , սիրած  գրքերս անհետ կորում են սենյակից ։ Երևի  երկրի վրա գոյություն ունի ինչ-որ անտեսանելի երևույթ,  որ սիրած բառերի հետ չունի, ու երբ որ համարձակվում ես նրան այդպես կոչել, հեռացնում է հավետ՝ հորդորում երբեք ոչինչ չպաշտել ։ Ես սկսեցի իրերին վերաբերվել առանց անվանա
Ամեն անգամ  հասկանում ես, որ պայքարելը քո միակ զենքն է (եթե իհարկե ձեռքումդ է ), որ ամեն թուլանալուդ վայրկյանը օր օրի կրկնապատկելու է դրա տևողությունը։ Ամեն անգամ երբ ուզում ես ձեռքերդ լվանալ ու դուրս գալ այդտեղից, որովհետև քոնը չի ՝ քո տեղը չի,  շուտ պետքա ոտքի կանգնես, ու սկսես պայքարել։ Էդ մի պահ պետքա լինի՝ ակնթարթ , որովհետև եթե երկարի, եթե  թողնես կիսատ ուրիշները կշարունակեն ՝ էլ քոնը չի լինի ։ կունենաս երկարաժամկետ ՈՉԻՆՉ։ Ուշ կլինի։ Ամեն անգամ սովորում ես, որ ամեն պարտություն պետք է էլի գլուխդ բարձր ընդունես  ու այդպես էլ ցույց տաս , որովհետև եթե տեսնեն  հուսահատությունդ էդ պարտության վայրկյանը կհավերժանա  ․․․․ Ու ամեն անգամ , երբ  որ էլի ոտքի կանգնես քեզ հա կհիշացնեն ․․․ ու էդպես կերկարի։ Ամեն անգսմ , երբ  որոշ մարդկանց քո կյանքից հանելը կամ հեռանալը մեծ ողբերգություն   ես համարում ու քեզ թվումա , որ տենց դրամա նույնիսկ գրքերում չկա ․․․ԷԴ պահերը անցնելու են  ու հետո ցնծալու ես՝ իրենց քո կյանքում  չունենալու համար ։ Իրենք են ընտրել ՝ չբռնես ։ Նրանք  արժանի չէին քո կյանքում լի
Image
Եթե ես գրեմ քեզ՝ երկար կգրեմ․․․ Տողերս մեկը մյուսի մեջ, բառերս կլղոզեմ ու եղանակները մի ակնթարթում կխառնեմ մեկտեղ այնպես, որ իմանաս ՝ գժվել եմ բառերիս մեջ քեզ փնտրելով ։ Հետո կասես՝ խելագար է , որովհետև ես սկսել եմ կապույտ ծիրան և  կանաչ մորի ուտել ։ Դրա համար էլ չեմ գրում, էլ չեմ ասում ոչինչ ։ Ես ասում եմ բարև , որովհետև բարևները գժված չեն լինում, բարևները միատեսակ են լինում, որովհետև չորս տառի մեջ դժվար հասցնես խելացնոր տառեր տեղադրել, ու չորս տառի մեջ դժվար հասկանաս իմ կանաչն ու կապույտը։ Չէ, այսինքն ինչ եմ ասում ; Դու իմ նախադասությունների մեջ ոչ մի երանգ էլ երբեք չես ընկալել, էլ ուր մնաց բարևիս ։ Դրա համար էլ ես կասեմ բարև։ Լավ ։  Մի փոքր կժպտամ։ Ասում են բարևելիս՝ ժպիտով բարևեք։ Օր է, տրամադրություն է, պետք չէ փչացնել ։ Ես կժպտամ, առանց արժանիքների փնտրելու, հասցեատերս միևնույն է անժանոթ է, ես կժպտամ լուռ ինքս ինձ  հետ   հակադարձվելով  ,  բայց ասում եմ, թե ոչինչ։ ՄԻևնույնն է ժպիտները չեն մոռացվում , իսկ բարևները Աստվածային բառարաններից են , բարևի ցոլքը  արևի լույսի հետ ամեն օ
Image
Ասում են եթե ուզում ես ունենալ այն, ինչ երբեք չես ունեցել, արա այն, ինչ երբեք չես արել։ երբեմն վախենում ենք , հա, հենց դա անելուց, վախենում ենք կորցնել ճանապար հը, որովհետև մենք երբեք այդ ճանապարհով չէինք գնացել ։ Ի՞նչ է ,կկորե՞նք: ի՞նչ կլինի որ։ Երբեմն պետք է կորել, կորել նոր բան որոնելու , նոր մադկանց, նոր մտքեր: Դրանք ծնվում են ինչ որ պահի, ինչ որ տեղ, որտեղ մենք կորել էինք։ Դրանք ծնվում են ամենաանհարմար իրավիճակներում , ասենք ամենատխուր պահերին, կամ հակառակը։ Ամենահուսահատ պահերին հանդիպում ենք ամենանվիրական երազանքներին դեմ առ դեմ , հանդիպում ենք ամենաանկեղծ զգացմունքներով մարդկանց․ ու ո՞վ է ասել , որ փակուղի գոյություն ունի , ո՞վ է ասել , որ պետք է վախենալ մթությունից։ Մութ թունելի մեջ այնքան էլ քաոս չէ, այնտեղ հաճախ մեքենաներ էլ են հանդիպում, վերջապես աստղերն էլ են մթության մեջ փայլում ։
Image
Ես կփակեմ  սենյակիս վարագույրը , որ չիմանամ, թե գիշեր է , որովհետև, երբ գիտեմ գիշեր է  լուսինն  եմ գրկում ,որը թերևս աչքերիդ հաղորդ , քո բույրին ծանոթ ամենամոտ մարմինն է։ Երբ մեր հայացքները լուսնին էին նայում, նրան խնդրեցի պահել պատկերը, որ հենց կարոտեմ , սպասեմ վերադարձին ու լուսինը մատիտով նկարեմ այնքան , մինչև լուսանա։ Վարագույրը փակ է , աստղերը չկան, ու թևերիս ազատությունը պատուհանով փակել եմ, առանց մտածելու, որ գիշերն առանց այդ էլ  մտքերիս ազատություն էր տվել ։ Տարածության մեջ լողում էին աստղակերպ փայլում ու փակվում սենյակում  զգալով չորս պատի՝ պատրանքին բռնացող , գաղջ օդախառն անիմաստությունը ։ Գիշերը իմն էր առանց երազանքների, ու օդում անսերը , բնավ անծանոթ ։ Մարդու երազանքները թևեր ունեն, ու դրանց փայփայել չորս պատի մեջ՝  նշանակում է առնետներ պահել ներսում ու թողնել ՝ պատերդ որ  առանց ապակի են, քանդի անխնա։ Պատերդ կրծած են, բայց երբեք թույլ չես տալիս օտար առնետներին ներսուդուրս անել, սակայն դատարկ տարածքներում առնետները միշտ էլ ներսուդուրս են անելու։ Ես փակում եմ
Image
Մարդ, ով  թույլ չի տալիս  դիմացինին իրեն  ընկալել  հանգեցնում է նրան, որ իրեն  կարող են ընկալել այնպես, ինչպես որ  նրանք են ուզում։  ԵԹե մարդիկ չգիտան, թե տվյալ ապրանքը ինչից է պատրաստված սկսելու են հորինել, հետո վարկածներ առաջ բերեն ու պնդեն  ․․․․  Քանի Կոլոմբոսը չէր հայտնաբերել Ամերիկան մարդիկ  տեղյակ չէին  Երկիր մոլորակ ի  այդ    արևմտյան կիսագնդի մասին ու չէի կարող Ամերիկա   կոչել՝ մանավանդ կանխագուշակել ապագայի այդ հզոր տերության գոյությունը։ Քանի Մենդելևևը չէր ստեղծել քիմիական տարրեի պատկերը , մարդիկ չէի էլ պատկերացնում՝  ինչպիսի քիմիական կապերի առաջացմանը կարող է մասնակցել երկաթը։ Քանի համակարգչի հայտնագործությունը չէր արվել , մարդիկ չէին կարող պատկարացնել  ինչպիսի հնարավորություններ է այն ստեղծելու կամ առավել ևս  համացացի մասին։  Պետք է լինել այնպիսի մեկը, ով արժանի կլինի բացահայտման, հետո ինչ- որ մեկի գյուտը կոչվելու ։ Երբ  որ չես թողնում քեզ ընկալեն այնպիսին ինչպիսին կաս, ցանկացած մարդ իր պատկերացմամբ ուզում է քեզ իր գյուտը կոչել , ու իրեն թվում է թե իր վարկածը առա
Image
ՄԻ թեյի բաժակից մյուսին էի անցնում ,հետո վերցնում թերթեր , գրքեր այս ու այն կողմ դնում , որոշում կարդալ,բայց աչքերս մի կետին հառած թերթում էի, ու անհնար էր մտքերը կենտրոնացնել ․ որոշեցի փակեմ ու դնեմ սեղանին։ Վերցրի մի գրիչ ինչ- որ կլորակներ ու քառակուսիներ խզբզեցի ( երևի ինձանից լավ նկարիչ էլ դուրս կգա) ու որոշեցի , որ զոհը այս անգամ այդ թղթի կտորը կլինի ։Նկարիչները կարողանում են իրենց զգացմունքները հանձնեն կտավին, երևակայական զեղումները գույներ կոչել ու ստրեսապատկերները գլուխգործոց անվանել ։Հա , իմիջիայլոց , ասում են ՝ նկարելը լավ հակադեպրեսանտ է։  Չէ , երևի սոված եմ ։  Լավ կլինի սառնարանի վրա հարձակում գործեմ ։ Սկզբից շոկոլադին կմոտենամ , որովհետև շոկոլադները սովոր են դեպրեսված մարդկանց կուլ տալ, ու իրենց  համար բացարձակ անվնաս կլինեմ։ Դեպրեսված մարդը ամենաշատը դրանից է վախենում՝ բացասական ազդել մյուսի վրա։ Դրա համար մարդիկ՝ խնայելով մարդկանց , կրծում են շոկոլադի նյարդերը , իսկ եթե զգում ես քեզանից դուրս եկող էներգիան , ուրեմն վնաս չի սպառնում սառնարանի մյուս ներկայացուցի
Image
Ես ուզում էի ծովը լռեր, որ ինձ լսեի , հետո ուզում էի ես լռեի որ ծովի ալիքների ձայնը լսեի, բայց երբ որ ներսս ավելի բարձր էր աղմկում ծովի ալիքներն էլ էին ուժեղանում ։ Դրա համար է , որ նյարդային մարդիկ մեկը մյուսին հերթ չեն տալիս խոսելու, ինչքան բարձրա է սկսում խոսալ նրանցից մեկը , այնքան բարձրանում է մյուսի ձայնը։ Երբ որ հանդարտվեցի ծովը լռեց։ Ես հասկացա , որ ծովը միշտ է սիրուն ու առավել ևս ալիքների ձայնը՝ միշտ տանելի ու լսելի ։ Դրա համար էլ նյարդային մարդկանց հետ խոսելիս՝ եթե չենք ուզում դուրս գան ափերից , պետք չի, որ պահպանենք իրենց տոնը, այլ պետք է հանգստանանք ու խոսենք ավելի ցածր։ Չէր ստացվում ։ Քարերին կանգնում էի ՝ ցավեցնում էին, ծովում լողում էի ալիքները քշել էին ուզում ։ ԵՍ հասկացա, որ նյարդային մարդը խախտում է բնության օրինաչափությունը, խախտում է մոլորակը։ Դրա համար մարդկանց բնությունը սիրել ու բնության հետ ներդաշնակել է պետք։ Գժված ծովի հետ պետք է խոսել, սիրել ու խաղաղեցնել ։ Անարդար էր։ ՈՒ անարդարությունը մեր ՝ բնության հանդեպ սխալ վերաբերմունքից է գալիս։
Image
Ես հասկացա , որ դրսի աղմուկը խլացնում էր ներսիս ձայնը, շեղում մտքերս։ Դրսի աղմուկը այն է, ինչ պետք չէ մի մարդու ում ներսը առանց այն էլ աղմկում է ։ Նեսի աղմուկը լռեցնելու մ իակ տարբերակ մենակ մնալն էր։ ԵՍ փակում էի պատուհանս, անջատում երաժշտությունը որպեսզի լռությունը ոչինչ չխախտի։ Բայց լռությունը միայն այն չէ ինչ չկա ականջներումդ , այլ այն է ինչ կա կամ չկա ներսումդ ։ ԵՍ ուզում էի մենակ մնալ, որովհետև կարոտել էի․․ Մենակության մեջ ներսիս ձայնն ավելի էր լսելի դառնում , իսկ դրսի աղմուկի մեջ ես կորցնում էի նրա ձայնը։ ԵՍ ուզում էի մենակ մնալ, որ ինձ նրանից ոչ ոք չբաժանի։ Ես հասկացա , որ կորցրել եմ ինքս ինձ ։ Մեկ մեկ  սլաքներ են լինում կյանքում, որ ուզում ես հավերժ մնան այդ կետում, ու մարդիկ այդ սլաքը կանգնեցնելու  համար , որոշում են մնալ մենակ, իսկ մնալ մենակ նշանակում էր երբեք չկարողանալ մոռանալ նրան։ Իմ սլաքը ամենասիրում կետում էր՝ այնտեղ , որտեղ հանդիպել էր մեծ սլաքին։ Առավոտ, կեսօր, Երեկո․.. Ոչինչ չէր փոխվում։ Առավոտյան արևածագի հետ, մարդիկ միշտ ինչ -որ հույսով են լցվում, իմ մոտ էլ
 Վաղուց երազում էի էրգրով ճանապարհորդելու մասին։ Երազում էի տեսնեի այն ամենը ՝ ինչ պարտավոր է ամեն  հայ գոնե մեկ անգամ տեսնել, ու  երանի այն աչքերին , որ այսքան տարի անց հիանում է մեր պատմության գոհարներով, հպարտ կանգնում օտարի հողին ՝  իրեն պատկանելու զգացողությամբ (թերևս այս զգացողությունն է տանջում ամբողջ ճանապարհին )։  երանի այն ականջին , որ լսում է Վանի ծփանքը։ Մի պահ մոռանում ես օտարի երկրում գտնվելու հանգամանքը,անջատում ես ուղեղդ, որովհետև ուզում ես հայի աղոթք լսել, ավաղ…… Ու  այս նույն մտորումներով,  զգացումներով ճանապարհը տանում է դեպի Անի, գեղեցկություն,Պալատական քաղաք,ուղղակի տեսնել է պետք, Անիի մայր տաճարում մի պահ աչքերդ փակում ես ու աղոթում, ու եթե քեզ կորցնես կվազես այդ հրաշք դաշտերով ու այդ ճանապարհը տանում է դեպի Հայաստանի հանրապետություն ,քիչ այն կողմ սահմանն է Հայաստան –Թուրքիա, քո տուն գնալու համար, քո հայրենիք գնալու համար…….. մի խոսքով…..,սահմաններ, պատնեշներ թերևս անզորությունից ոչինչ չի մնում՝ քան ուղակի հիանալ տեսածովդ: Ավելի խորն են զգացողությունները,
Եղանակները միշտ էլ փոխվում են՝ սիրած եղանակները աննկատ անցնում։    Մ ինչ սովորում ես քո կյանքում հայտնված նոր եղանակին, գալիս է թեյ խմելու ու թախծելու քո եղանակը։  Գալիս է  պահ , որ այդ թախծելու եղանակը ամենասիրունն է  լինում։ ինչ սիրուն է, երբ որ, քո կյանքի տվյալ ընթացքը համահունչ է լինում եղանակին։  ԵՍ սկսեցի սիրել աշունը, որովհետև երբեք ու երբեք այսքան լավ չէի ընկալել բնության օրինաչափությունը իմ կյանքում։ Երբ որ, քո ծառի ամենասիրուն տերևը վաղուց ընկել է ․․․ Բ այց մեկ է։ Աշուններ հա էլ գալու են, ուղղակի մյուս անգամ տերևի գույնն է պետք փոխել։ ԵԹե կարմիրը քոնը չէր․․․ Աշուն էլի է գալու , ու տերևները միայն կարմիր չեն։ Բարև Աշուն ։  Վաղուց ես ու դու այսքան հաշտ չէինք եղել ։ ՄԻ տեսակ կարոտ կար նոր գրքերի, դեղին մտքերի ու հուշերի  անծայրածիր   այգում միայնակ մնալու։  Բարև Աշուն։  Իսկական ժամանակն է ամառային ալբոմները բացելու ու թարմ  հուշերով լցվելու ։ Իսկական ժամանակն է նոր արահետներ փնտրելու, ու կյանքը նոր գույներով լցնելու ։ Ժամանակն է ․․․․․