ՄԻ թեյի բաժակից մյուսին էի անցնում ,հետո վերցնում թերթեր , գրքեր այս ու այն կողմ դնում , որոշում կարդալ,բայց աչքերս մի կետին հառած թերթում էի, ու անհնար էր մտքերը կենտրոնացնել ․ որոշեցի փակեմ ու դնեմ սեղանին։
Վերցրի մի գրիչ ինչ- որ կլորակներ ու քառակուսիներ խզբզեցի ( երևի ինձանից լավ նկարիչ էլ դուրս կգա) ու որոշեցի , որ զոհը այս անգամ այդ թղթի կտորը կլինի ։Նկարիչները կարողանում են իրենց զգացմունքները հանձնեն կտավին, երևակայական զեղումները գույներ կոչել ու ստրեսապատկերները գլուխգործոց անվանել ։Հա , իմիջիայլոց , ասում են ՝ նկարելը լավ հակադեպրեսանտ է։
 Չէ , երևի սոված եմ ։  Լավ կլինի սառնարանի վրա հարձակում գործեմ ։ Սկզբից շոկոլադին կմոտենամ , որովհետև շոկոլադները սովոր են դեպրեսված մարդկանց կուլ տալ, ու իրենց  համար բացարձակ անվնաս կլինեմ։ Դեպրեսված մարդը ամենաշատը դրանից է վախենում՝ բացասական ազդել մյուսի վրա։ Դրա համար մարդիկ՝ խնայելով մարդկանց , կրծում են շոկոլադի նյարդերը ,
իսկ եթե զգում ես քեզանից դուրս եկող էներգիան , ուրեմն վնաս չի սպառնում սառնարանի մյուս ներկայացուցիչներին ։ Ուժեղ մարդիկ միշտ էլ իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը
Չէ։ Քունս փախավ ։ Մի բանով զբաղվել է պետք ։ Կդասավորեմ զգեստապահարանս, ու ամառային  շորերի հետ կծալեմ դեպրեսիան, պահարանի մեջ կտեղավորոմ , որ երկար ժամանակով պահեմ ՝ քանի աշուն է ։
Չէ, քանի աշուն է , ոնց հասկանում եմ ի ուրախություն մայրիկիս՝ պահարանս շուտ-շուտ եմ դասավորելու , ու ի ուրախություն շոկոլադ արտադրողների ՝ շոկոլադները շատ- շատ են վաճառվելու։


Comments

Popular posts from this blog