Սովորելը՝ երազանքների իրականացման ճանապարհորդություն

Սեպտեմբերմեկյան հուշերի ֆոնին, բոլորս էլ մտովի վերադառնում ենք թե դպրոցական, և թե ուսանողական տարիներ.. Երևի սա էլ իմ ժամանակն էր անդրադառնալու, թե կրթության, թե հայաստանյան բուհերի իրականության, և թե առհասարակ ուսման հետ կապված առկա խնդիրներին։ Եվ այսպես: 6 տարի առաջ էր, երբ իմ շատ բուռն ու հետաքրքիր դպրոցական կյանքը պետք է փոխարինվեր համալսարանակ (դե շատ լուրջ ու պատասխանատու) կյանքով, ու ինչպես բոլորը, ես էլ հայտնվեցի մի տեղում, որի մասին անկեղծ ասած չէի երազել, չէի պատկերացրել... Երևանի Պետական Համալսարան։ Ես ստեղծագործում էի, երգում, ունեի շատ֊շատ հետաքրքրություններ, հաջողություններ, որոնց շնորհիվ էլ երևի միշտ տարբերվել էի.. Ակտիվ, նախաձեռնող, ու ինձ թվում էր, որ համալսարան եմ գնում, այնտեղ էլ ինչ որ մի֊բան փոխելու։ Չնայած իմ ունեցած բազում այլ հետաքրքրությունների հայտնվեցի ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի, թյուրքագիտության բաժնում։ Դե, էլ չասեմ, որ թյուրք, թուրք տերմինների տարբերությունը չգիտեի, կամ քարտեզում ույղուրների ու բաշկիրների տեղը չգիտեի... բայց չէ՞ որ, ես գնացել էի սովորելու.. Ու կապ չուներ որ երկու բառ կարող ես խառնել. անգիր սովորելը տաղանդի հետ կապ չունի, թյուրք լեզվաընտանիքի մի լեզու չհիշելը խելքի հետ կապ չունի բայց այն որ դու կարող ես վերլուծել ու սեփական կարծիք ունենալ սովորածիդ շուրջ, այ դա ոչ֊ոքի չի հետաքրքրում։ Չէ՞ որ, սովետական դեղնած թերթիկներում այդ պահը չէր արձանագրվել։
Մի սիրուն օր, առաջին քննություն, անվճար սովորող ուսանող... Հպարտ ուսանողս.. Հայտնվեցի ——— դասախոսի սենյակում։ Այդպես ամեն անգամ՝մինչև 3-րդ լիկվիդ։ Մի անգամ էլ էդ «Զաչոտնիկ» կոչվածը վայրէջք կատարեց Ռոմանոյի 3-րդ հարկից։ Մեկ գիրք կարդալու փոխարեն տասը գիրք էի կարդում, ավտոմատ ստանալու փոխարեն պոեզիայի սահմանումներ էի անգիր ասում։ (Ինչ խոսք, առանց այդ սահմանումների կյանքս֊կյանք չէր լինի 😃)։ Ամբողջ ուսանողական կյանքդ «հարամ» անելուց հետո, իմանում ես պատճառը։ Շատ սուբյեկտիվ, անձնական...
Երևի այնքան ժամանակ է անցել, որ կարող եմ ժպիտով պատմել այդ մասին, բայց ոչ ներել այն, որ համալսարանում նման սովետական մնացուկները վայելում են բարձր պաշտոններ, որ կոնյակով ապրող ու չկշտացող դասախոսները, մի օր էդ կոնյակներ տվող ուսանողների լացից են գնալու. կամ էլ, իրենց չեն ներելու... Նա, ով ամեն օր իրեն աշխարհի ամենաազնիվ մարդ էր հորջորջում, ու խոսում անկաշառ երևութներից, երբեք դաս չէր անում, երբեք ու երբեք ուսանողին իր ունեցած գիտելիքների սահմաններում չէր գնահատում, ուսանողին վիրավորելուց ու նվաստացնելուց բացի ոչինչ չգիտեր... Ի վերջո պետք է իմանան, որ չեն կոտրելու հպարտ ուսանողին, այլ այդ ուսանողը երբեք չի հիասթափվելու իր բռնած ճանապարհից, ու ամեն ինչ անելու է, իրեն դեմ֊առ դեմ բախվելիս՝ այլ կետից նայելու համար։ Այս շրջանը, դե գիտեք ինչպես է լինում։հետո պետք է բոլոր դասախոսների բացատրես, թե ինչու ես ցածր ստացել... Բայց ես, ի տարբերություն շատ ուսանողների, ում գերում էր 20 ստանալու բայց «Քառակուսի» լինելու միտքը, սովորում ու անում էի այն, ինչին հավատում էի։ Երբ֊որ գնում էի լեզուներ սովորելու, կամ հմտություններ ձեռք բերելու, զգում էի, որ մի֊տեսակ «Թարս» են նայում համալսարանում այդ ամենին հետրևալ կոնտեքստի ներքո։ Թե բա՝ Թուրք գրականությունից լիկվիդ ա մնում գնում ֆրանսերանա սովորում... Քսան սատանալ֊չստանալու համար մարդիկ կային, որ կարող էին իրար հետ չխոսել։ Մի խոսքով։ Տեսել եմ մարդկային առումով ամենահավանականն ու անհավանականը, որ կարող էր երբևէ լինել։ Լինելով ստեղծագործ մարդ, այդպես էլ ինձ չգտա այն կաղապարների մեջ, որը համալսարանն էր ստեղծելու իմ համար։ Ինչ եմ ուզում ասել, ես երբեք չդարարեցի սովորել այն, ինչ երազում էի, այն ինչ իմ անձնական ու մասնագիտական աճին է նպաստելու.. Երևի մի դար է պետք, որ մեր Հայաստանյան բուհերում հասկանան, որ ստեղծարար ու բազմակողմանի մտածողությունը ավելի կարևոր է, քան «зубрешка» լինելը։ Անհատ լինելը ավելի կարևոր է, քան սրա֊նրա աչքը մտնելու համար ամբոխին ձուլվելը... Սեփական կարծիքն ունենալն ավելի կարևոր է, քան ուրիշի չիրականացրած վերլուծությունները հարյուրամյա հնամաշ քերոքսներից անգիր անելը... Ստուգման գրքույքը մի օր դնելու ես մի դարակում, ու հասկանալու ես, որ այս կյանքում շատ կարևոր դասեր կան, որոնք համալսարանում այդպես էլ չսովորեցիր, որ այս կյանքւմ ամենակարևորը դու փնտրել ես ուրիշ տեղ... Որ ինչքան էլ ամուր լինես ստացածդ կրթությամբ գոյություն ունի փորձ՝ էմպիրիկ մեթոդներ, և անձնային աճին նպաստող դասեր. էլ չխոսեմ էմոցիոնալ ինտելեկտի մասին։ Ի դեպ, մի շարք հետազոտություններ և Եվրոպական բուհեր արդեն ապացուցել են այն, որ հաջողության հասնելու համար առավել կարևոր է էմոցիոնալ ինտելեկտը EQ֊ն, քան IQ֊ն։ Նման բաները որոնց շնորհիվ ես դու մասնագետ ու ՄԱՐԴ դառնալու այնքան խորթ են Հայաստանյան բուհերի իրականությանը, որ մի դարն էլ քիչ է...
Համալսարանի լիկվիդներ լավություն են իրականում։ Սովետի մնացուկ ու երիտասարդ տաղանդավոր ուսանողների հանդեպ ատելությամբ լցված դասախոսները՝ մեծ դաս, որ կոփում են, որպեսզ ցանկացած դժվարությունների բախվելիս լինենք ամուր։ Միայն թե, հետո ափոսալու ես այն, որ քո թանկ ժամանակը չես օգտագործել ինքնակրթվելու համար, այլ օգտագործել ես քսաներ շարել տալու համար։
Վերցրեք ամենալավը, ամենաթանկը.. Խենթ տարիներ, նոր ծանոթություններ, կապեր... Լավ ու հաճելի հիշողություններ, բայց երբեք մի' դարձեք ստանդարտ մտածող... Ու երբեք մի հրաժարվեք Ձեր երազանքի ճանապարհներով քայլելու մտքից։ Ապագա երջանիկ մագիստրոս


Comments

  1. Replies
    1. Շնորհակալ եմ ընթերցելու համար :)

      Delete
  2. Enscape 3D Crack Download
    Enscape 3D Crack is an interesting software that is used in the Engineering Field and many Architecture use this software to draw different kinds of Buildings sketches easily by using your computer. It is a great plugin for users. It will make you happy to use its features.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog