Posts

Showing posts from November, 2017
Image
Ի վերջո ամեն բան անցնում է, մնում ես դու, հա՝  մեկ էլ կիսով չափ լի բաժակը: Մոռացա ասեմ, դառը սուրճ եմ պատրաստում որ կիսատ չմնա բաժակս: Փողոցները այս անօդ, նման են այդ դեմքի արտահայտություններին, որ ունեն այդ փողոցներում քայլող անսեր մարդիկ, իսկ մեզ թվում էր, որ մի ամբողջ քաղաք կարող ենք արբեցնել մեր սիրով: Մենք չկանք, ու արբեցումներից էլ ոչ մի նշույլ: Մայթերի սերը ոտաբոբիկներով մաքրեցինք, այն դեպքում երբ աշունը սեր էր  ներարկելու. Մոռացել էի, որ մայթերին տերևներ էր կային հավաքելու: Աչքերիս աստղիկներով երկնքում քանի քանի աստղ վառեցինք, որ հետո ամեն գիշեր այդ աստղերով իմ աչքերի աստղիկները մարեմ: Մենք վերջապես երբ ենք հասկանալու, որ սիրուն հագուստներով մեր մարմիններն ենք ծածկում, բայց ոչ մի իր չկա, որով հուշերը կարողանանք ծածկել... Երբ ենք սովորելու, ամեն ինչ մի անկյունում կոկիկ հավաքել այդ սրտի մեջ, ամեն օր մաքրել փոշիները, խոսել նրա հետ, ու դասավորել ամեն ինչ գոնե այնպես, որ փնտրելուց՝ մեզ չկորցնենք դրանց մեջ... Սրտերը մաքրել կարողանալ է պետք, այնպես՝ ինչպես,  որ չենք մոռանում ամեն