Ի վերջո ամեն բան անցնում է, մնում ես դու, հա՝  մեկ էլ կիսով չափ լի բաժակը: Մոռացա ասեմ, դառը սուրճ եմ պատրաստում որ կիսատ չմնա բաժակս: Փողոցները այս անօդ, նման են այդ դեմքի արտահայտություններին, որ ունեն այդ փողոցներում քայլող անսեր մարդիկ, իսկ մեզ թվում էր, որ մի ամբողջ քաղաք կարող ենք արբեցնել մեր սիրով: Մենք չկանք, ու արբեցումներից էլ ոչ մի նշույլ: Մայթերի սերը ոտաբոբիկներով մաքրեցինք, այն դեպքում երբ աշունը սեր էր  ներարկելու.
Մոռացել էի, որ մայթերին տերևներ էր կային հավաքելու:
Աչքերիս աստղիկներով երկնքում քանի քանի աստղ վառեցինք, որ հետո ամեն գիշեր այդ աստղերով իմ աչքերի աստղիկները մարեմ:
Մենք վերջապես երբ ենք հասկանալու, որ սիրուն հագուստներով մեր մարմիններն ենք ծածկում, բայց ոչ մի իր չկա, որով հուշերը կարողանանք ծածկել... Երբ ենք սովորելու, ամեն ինչ մի անկյունում կոկիկ հավաքել այդ սրտի մեջ, ամեն օր մաքրել փոշիները, խոսել նրա հետ, ու դասավորել ամեն ինչ գոնե այնպես, որ փնտրելուց՝ մեզ չկորցնենք դրանց մեջ...
Սրտերը մաքրել կարողանալ է պետք, այնպես՝ ինչպես,  որ չենք մոռանում ամեն օր մաքրել մեր սենյակը:
Սրտից պետք է մաքրել այն փողոցները, որտեղից որ մեր սերը մաքրեցինք, որ հիմա քայլեմ, ու այն տաքուկ շալս չփնտրեմ..
Սրտին մի ողջ ջերմություն կարող է հասնել, մատներին մի ողջ թրթիռ, իսկ ինչ է մնում.. Սիրուն ձեռքերը, հետքեր, պատառոտված թղթեր ու չգրած նամակներ..
Մենք իրար տեղ հասցնելու կամ չհասցնելու ոչ մի բառ էլ չունեցանք, մնաս բարով ասելու ոչ մի վայրկյան էլ, մաքրեցինք ճանապարհները անսերից..
ինձ Մնաց սուրճ ու բաժակ՝ կիսով չափ լի, իսկ քեզ, բաժակ՝ կիսով չափ դատարկ: Հա, իմ բաժակն ավելի տաք է քան սերդ՝ չեղած..
Սենյակիս գրասեղանին տաք սուրճի բաժակ եմ մոռացել)))


Comments

Popular posts from this blog