Posts

Showing posts from May, 2018
Image
Դու երբեք էլ չես իմանա․․․․․ Միգուցե ճանապարհները տարբեր կերպ են հատվում ու խաչվում, ու դու երբեք չգիտես, թե որտեղ են այդ հանգուցները, որտեղ են այդ կապերն ու քարկապները, ու որտեղ է այդ թելը բաց թողնվում․․․ ...բայց դու երբեք չես իմանա, որ քեզ մի տեղ՝ այս մոլորակի վրա սիրել են , որ քեզ ինչ-որ մի տեղ սիրում են արտասովոր ուժգնությամբ։ Սովորաբար այդպիսի սերը ողջ կանքի համար է լինելու․․ Երևի կայնքում ամենամեծ սերը  այն գտած ու չգտածն է, այն եղածն ու չեղածն է, այն տեսանելին ու անտեսանելին է․ միգուցե դրանից հետո էլ ուրիշ աշխարհ չի լինում այդչափ գեղեցիկ։ Մի օր գիտակցում ես, որ նա ում կսիրես այդչափ ուժգին ամբողջ կյանքիդ համար կլինի, բայց նա չի լինելու քո կողքին ամբողջ կյանքում, որովհետև դուք ապրել եք այնչափ մեծ ու երանելի սեր, որ բավական կլիներ մի ողջ կյանքի համար․․․ Դու գտնելու ես մի ողջ տիեզերք նրա մեջ, դու նրանով արբելու ես, ապրելու, բայց նրա տիեզերքում երբեք չմարող աստղ չես լինելու, ու դուք իրարով տարբեր մոլորակներ եք մնալու՝ հեռվում մի տեղ անծայրածիր տիեզերքում։ Նրա հետ՝ ում հե
Image
Ես ու դու միմյանց նման ու աննման հայացքներով փոխանակվող մնացինք: Հետո էլ, ասում են, թե հայացքն ընդամենը ակնթարթ է, որտեղ պատկերները հատվում են, իսկ աչքերը հանդիպում նույն խաղի մեջ` ցույց չտալով որ խաղում հաղթել են ուզում... Ես հայացքներով քեզ այդպես բացահայտող մնացի՝ այնպես, ինչպես սկսել էինք: Ես առաջին հայացքից սիրահարվեցի քեզ՝ չմտածելով, որ այդ հայացքը վերջում հեռվից եմ որսալու, երբ արդեն դու մենակ ու հոգնաճանջ կլինես քո հայացքների մեջ, որոնց մեջ միայնությունդ ու հիասթափությունդ չես կարողանալու թաքցնես.. Բայց չէ որ, ես սովորել եմ պարտությունդ հաստատել նայելով աչքերիդ մեջ: Ես կրկին կորսամ հայացքդ, որպեսզի հպարտ ու վեհ լուռ անցնեմ աչքիդ առջևով .... Դու մի օր կհասկանաս իմ լռելու ու քո խոսելու տարբերությունը: Դու նաև կհասկանաս, որ լռել ուժեղներին է տրված, ու նրանք ովքեր լռում են, վաղ թե ուշ իրենց զսպվածությամբ և  իրենց ադեկվատ պահելու ու զգացնունքները վերահսկելու կարողությամբ հասնում են ավելի վեր քան դուք խոսողներդ եք... Եվ հետո, Հաղթական քայլը կյանքում է, գործողության մեջ, ոչ թե լեզվի: