Դու երբեք էլ չես իմանա․․․․․


Միգուցե ճանապարհները տարբեր կերպ են հատվում ու խաչվում, ու դու երբեք չգիտես, թե որտեղ են այդ հանգուցները, որտեղ են այդ կապերն ու քարկապները, ու որտեղ է այդ թելը բաց թողնվում․․․
...բայց դու երբեք չես իմանա, որ քեզ մի տեղ՝ այս մոլորակի վրա սիրել են , որ քեզ ինչ-որ մի տեղ սիրում են արտասովոր ուժգնությամբ։ Սովորաբար այդպիսի սերը ողջ կանքի համար է լինելու․․

Երևի կայնքում ամենամեծ սերը  այն գտած ու չգտածն է, այն եղածն ու չեղածն է, այն տեսանելին ու անտեսանելին է․ միգուցե դրանից հետո էլ ուրիշ աշխարհ չի լինում այդչափ գեղեցիկ։

Մի օր գիտակցում ես, որ նա ում կսիրես այդչափ ուժգին ամբողջ կյանքիդ համար կլինի, բայց նա չի լինելու քո կողքին ամբողջ կյանքում, որովհետև դուք ապրել եք այնչափ մեծ ու երանելի սեր, որ բավական կլիներ մի ողջ կյանքի համար․․․

Դու գտնելու ես մի ողջ տիեզերք նրա մեջ, դու նրանով արբելու ես, ապրելու, բայց նրա տիեզերքում երբեք չմարող աստղ չես լինելու, ու դուք իրարով տարբեր մոլորակներ եք մնալու՝ հեռվում մի տեղ անծայրածիր տիեզերքում։

Նրա հետ՝ ում հետ խոսելու ես ժամերով, ում հետ եղած-չեղած մտքերն ես կիսելու, ում կողքին դու ՝ դու ես զգալու, երբեք չես զգալու մի հավերժություն այդպես, որովետև զգացածդ հավերժական էր արդեն այդ կարճ ժամանակի մեջ․․

Նա, ով քեզ կյանքից թանկ խարհուրդներ է տվել, ամեն պահի աջակից եղել մանր ու մեծ մտքերիդ՝ ինքը քոնն է՝ սրտինդ, բայց սրտիդ զարկերակները լսելու համար չէ, որովհետև նա սրտով չի կատարելու իր ընտրությունը․․․

Նա, ով քեզ հասկանում ու ճանաչում է ամենից լավը՝ մնալու է ամենաքաղցր ու վառ երազներումդ, որպես երազանք, որովհետև դու լինելու ես նրա կողքին, ում հետ չհասկացված շատ հարցեր եք ունենալու՝ ողջ կյանքում լուծելու համար․․․

Նա, ում աչքերի մեջ ուզում ես նայել, բայց քեզ բռնացնում ես այդ մտքի վրա ու պատկերացնում, թե ինչքան ես երազում ասել նրան այդ մասին․․․․քեզ զսպելու ես, որ հանկարծ չսայթաքես, որովհետև կյանքը դասեր է տալիս։ Այդ սիրո մասին չի ասվելու, չի խոսվելու, ու քանի որ չի ասվում ու չի գրվում՝ չի իրականանում։ Նա իրականացնելու է իր ասված, գրված սիրո երազանքը․․․

Նա, ում ուզում ես գրկել ամուր ու ապրել, գրկի՛ր հիմա, ասա՛, որովհետև դա գրվելու է տիեզերքում, ինչ-որ մի տեղ թեկուզ, առանց նրա, կամ նրանով․․․

Մի՞գուցե ոչ-ոք որևէ տեղ այդ հավերժացնող բանալին չի գտել․․․ Կամ սերը ինքնին հավերժ է երբ մեծ է ու անսահման․․․

Այն գտած ու չգտած սերը հավերժ է․․․․


Comments

Popular posts from this blog