Posts

Showing posts from June, 2018

Քո երազանքների ամառը

Image
Ամառը բնավորություն ունի, ու ամռանը փայլում են այն աստղերը, որոնք խոստանում են․․ Իսկ դու նկատե՞լ ես, որ ամռանը միշտ թվում է, թե կա մի նոր բան սկսելու՝ նոր գաղափար, նոր մտքեր, կամ միգուցե սեր։ Գտե՞լ ես արդյո՞ք, քո սրտի ամառը։   Այն ամառը որ սրտիդ զարկերն է ուժգնացնելու, այն ամառը, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսուհին ես լինելու, կամ այն ամառը, որտեղն ծովն ու էկզոտիկան են տիրում մտքերիդ, կամ միգուցե անձրևն ու ձյունը․ ով գիտի։ Քո ամառը հնարավոր է ինչ-որ հեռու մի տեղ է, որտեղ մեկուսի բնության հետ կարողանալու ես  ներդաշնակվել, լսել թռչունների ձայնը ու վայելել լիակատար երանությունը։ Եթե ինչ-որ կերպ գտար քո ամառը, ուրեմն այն արդեն սկսված է, իսկ   Եթե ոչ, ուրեմն միասին ենք իմի բերում խենթ ու խելառ ամառային մտքերդ։ Կազմիր նոր աշխատանքային պլան, կամ բիզնես ծրագիր։ Սովորաբար ամռան ընթացքում եղանակն ավելի տրամադրող է, օրերը երկար են՝ չնայած երոկոյան զբոսանքների, ակտիվ կյանքի, կամ գրավիչ ժամանցի տարբեր տարրերի առկայությանը։ Ամռան ջերմ ու հաճելի երեկոները օգտագործիր ընկերներիդ հետ նոր գաղափարների քն

Մանկությունը մեծերի երազանքն է...

Image
Մենք մեծ-մեծիկներս հաճախ ենք գրում, թե ինչ չքնաղ է մանկական աշխարհը, ինչքան գունագեղ ու անհոգ է այնտեղ... Ի՞նչ է, մանկությունը միայն թվերի համակարգ է։ Մանկությունը հոգևիճակ է, որը հասու է մեծերի համար նույնպես: Մանկությունը բարի սրտով, դրական տրամադրվածությամբ, թեթև ու ներդաշնակ ապրել կարողանալն է: Այն թիվ չէ, տարիք չէ, և ոչ էլ թվաբանական որևիցէ ալգորիթմ: Թվերը հորինել ենք, տարիները դասդասել մեր շալակին, որ հետո ամբողջ կյանքում երազենք «Մանուկ» զգալու մասին: Մարդկային հարաբերությունները խճճում ենք, կյանքը ոլորաններում ու կածաններում կառուցում, որ հետո ամբողջ կյանքում հարթենք մեր իսկ ստեղծած խորդուբորդ ճանապարհները: Գույները փոխարինում ենք սևերով ու սպիտակներով, գորշերով ու մուգերով, որ հետո մի ողջ կյանք փնտրենք այն գույները, այն հրաշքը կյանքը, որ ունեինք մեր մանկության աշխարհում: Մենք՝ մեծ մանուկներս, ամեն ինչ թողել ենք, որպեսզի մեծանանք՝ ավելի ճիշտ, որպեսզի բարդացնենք, որպեսզի զբաղվենք նրանով ինչով, որ «Մեծերն» են զբաղվում: Իսկ միգուցե այսօր ժամանակն է հիշելու « երանի լինեի մանուկ»