Մանկությունը մեծերի երազանքն է...

Մենք մեծ-մեծիկներս հաճախ ենք գրում, թե ինչ չքնաղ է մանկական աշխարհը, ինչքան գունագեղ ու անհոգ է այնտեղ...

Ի՞նչ է, մանկությունը միայն թվերի համակարգ է։ Մանկությունը հոգևիճակ է, որը հասու է մեծերի համար նույնպես: Մանկությունը բարի սրտով, դրական տրամադրվածությամբ, թեթև ու ներդաշնակ ապրել կարողանալն է: Այն թիվ չէ, տարիք չէ, և ոչ էլ թվաբանական որևիցէ ալգորիթմ: Թվերը հորինել ենք, տարիները դասդասել մեր շալակին, որ հետո ամբողջ կյանքում երազենք «Մանուկ» զգալու մասին: Մարդկային հարաբերությունները խճճում ենք, կյանքը ոլորաններում ու կածաններում կառուցում, որ հետո ամբողջ կյանքում հարթենք մեր իսկ ստեղծած խորդուբորդ ճանապարհները: Գույները փոխարինում ենք սևերով ու սպիտակներով, գորշերով ու մուգերով, որ հետո մի ողջ կյանք փնտրենք այն գույները, այն հրաշքը կյանքը, որ ունեինք մեր մանկության աշխարհում: Մենք՝ մեծ մանուկներս, ամեն ինչ թողել ենք, որպեսզի մեծանանք՝ ավելի ճիշտ, որպեսզի բարդացնենք, որպեսզի զբաղվենք նրանով ինչով, որ «Մեծերն» են զբաղվում:
Իսկ միգուցե այսօր ժամանակն է հիշելու « երանի լինեի մանուկ», «Երանի լինեի անհոգ»...Իսկ ի՞նչն է խանգարում մեզ ապրել երանության մեջ:
Թող, որ յուրաքնչյուրդ գտնեք Ձեր ներսում ապրող մանկանը, անեք այն, ինչ սիրում եք, երջանկացնեք Ձեզ, բավարարեք Ձեր սրտի ցանկությունները, ճախրեք հեքիաթային մտքերում ու թեթևությունը բերեք Ձեր կյանք:..

Comments

Post a Comment

Popular posts from this blog