Քո երազանքների ամառը

Ամառը բնավորություն ունի, ու ամռանը փայլում են այն աստղերը, որոնք խոստանում են․․ Իսկ դու նկատե՞լ ես, որ ամռանը միշտ թվում է, թե կա մի նոր բան սկսելու՝ նոր գաղափար, նոր մտքեր, կամ միգուցե սեր։ Գտե՞լ ես արդյո՞ք, քո սրտի ամառը։

 Այն ամառը որ սրտիդ զարկերն է ուժգնացնելու, այն ամառը, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսուհին ես լինելու, կամ այն ամառը, որտեղն ծովն ու էկզոտիկան են տիրում մտքերիդ, կամ միգուցե անձրևն ու ձյունը․ ով գիտի։ Քո ամառը հնարավոր է ինչ-որ հեռու մի տեղ է, որտեղ մեկուսի բնության հետ կարողանալու ես  ներդաշնակվել, լսել թռչունների ձայնը ու վայելել լիակատար երանությունը։
Եթե ինչ-որ կերպ գտար քո ամառը, ուրեմն այն արդեն սկսված է, իսկ Եթե ոչ, ուրեմն միասին ենք իմի բերում խենթ ու խելառ ամառային մտքերդ։

Կազմիր նոր աշխատանքային պլան, կամ բիզնես ծրագիր։
Սովորաբար ամռան ընթացքում եղանակն ավելի տրամադրող է, օրերը երկար են՝ չնայած երոկոյան զբոսանքների, ակտիվ կյանքի, կամ գրավիչ ժամանցի տարբեր տարրերի առկայությանը։ Ամռան ջերմ ու հաճելի երեկոները օգտագործիր ընկերներիդ հետ նոր գաղափարների քննարկման համար։ միգուցե սրճարանում միայն սուրճ խմելը, ընթրելը չեն քո նպատակը։ Ժամանակակից կյանքի ռիթմը արագ է մեկ գործողության վրա երկար ժամանակ վատնելու համար։ Կազմակերպիր թիմային հանդիպումներ, ծանոթացիր քո ընկերների ընկերների հետ՝ այդպես կնդլայնես և մտածելակերպդ, և ձեռք կբերես նոր ծանոթություններ, ինչ ամնեակարևորն է այսօր, և ամառային օրերդ կլցնես կրեատիվ բազմաթիվ մտքերով։ Ինչքան շատ ես բանավիճում, զրուցում, այդքան շատ ու հետաքրքիր գաղափարներ են ծնվում։ Հնարավոր է, որ այս ամառը լինի քո նոր աշխատանքային գրաֆիկի ստեղծման, կարիերայի նոր շրջափուլի սկիզբ, կամ էլ հիմնեք նոր ստարտաֆ ընկերներով։

Միայնակ ճանապարհորդիր։
Ասում են, մարդ պետք է իր կյանքում գոնե մեկ անգամ միայնակ ճանապարհորդի։ Արդյո՞ք դու այդ երջանիկ մարդկանցից ես, ովքեր անցել են կյանքի այդ դասը, կամ վայելել այդ հաճույքը։ Եթե ոչ, ուրեմն արժե մտածել։ Ժամանակակից կյանքը լի է բազում գործերով, տարատեսակ հարցադրումներով, անընդհատ շփումներով, բայց չէ որ, քո հոգնած ուղեղըկարիք ունի կենտրոնալու թարմ ու նոր գաղափարների վրա։ Սակայն շարունակ նոր շփումների մեջ, դժվար է գտնել այդ ներդաշնակությունը, որ յուրաքանչյուրին է անհրաժեշտ։ Այդ դեպքում արժե մտածել միայնակ ճանապարհորդությւն կազմակերպելու մասին։ Այն նաև հիանալի հնարավորություն է նոր ծանոթություններ ձեռք բերելու, քանի որ դու միայնակ ես այնտեղ՝ ինչ-որ մի երանելի վայրում։

Ձեռք բեր նոր ծանոթություններ։
Մեր օրերում, ծանոթությունների կարևորությունը օրեցոր մեծանում է։ Այն առավել կարևոր է, եթե ունես քո սեփական բիզնեսը, կամ փնտրում ես գործընկերներ, աշխատանք, ցանկանում ես բարձրանալ կյանքի և կարիերայի աստիճաններով։Մենք շարունակ սովորում ենք՝ ոչ միայն ինքնուրույն, այլև խելացի ու հաջողակ ընկերների ու ծանոթների միջավայրում։ Ծանոթանալով նոր մարդկանց հետ դու կյանքին միանշանակ կնայես նորովի, այն կլցվի հետաքրքրությամբ և նոր երանգներով։

Բաց թող հին հիշողությունները, կամ սկսիր կյանքդ նոր էջից։
Ամառը շատերի համար է նոր սկիզբ։ Սովորաբար ամռանը մենք ավելի շատ ենք ժամանակ անցկացնում դրսում՝ զբոսնելիս, կամ քաղաքից դուրս մեկնելիս։ Այդ ժամանակ մեր ուղեղը տրամադրվում է դեպի դրականը, մաքրվում են մերմտքերը, կյանքը լցվում է յուրահատուկ հանգստությամբ և ներդաշնակությամբ։ Այդ կատարելությունը քեզ կհուշի, որ ժամանակն է ամեն ինչ թողնելու անցյալում, ու սկսելու զբաղվել միայն սիրելի գործերով, չմտածել և ոչ մի անցանկալի մարդկան ու երևույթների մասին։

Իսկ ինչպիսի՞ն է քո երազնանքերի ամառը․ Էքստրեմալ, սիրառատ, կամ ակտիվ ու գրավիչ։ Ինչպիսին էլ որ լինի, ամառը սեր է, ամառը կատարելություն է։ Ամառը երեկոյան քաղաքի այն լույսերն են, որոնք օգնում են կտրվել առօրյայից։ Ամառը ծովափնյա այն զվարճանքն է, երբ պարում ես ալիքների հետ և պահում ես մայրամուտի արևը ձեռքիդ մեջ։ Ամառը այն լայնեզր գլխարկների առկայությունն է, որոնք օգում են արևին նայել լայն բացված աչքերով ու մեծ ժպիտով։ Եթե դու էլ պատկերացրիր քո ամառը արևային ակնոցներից այն կողմ, ուրեմն՝ արևայրուքվիր․․․․








Comments

Popular posts from this blog