Posts

Showing posts from January, 2017
Image
Ուզում էի  ինձ պատկերել թղթի վրա բայց ուզում էի այնպես պատկերել, որ գույներ տամ տխրությանս: Հասկացա որ պետք է թեք գծերից սկսեմ․․․․ Սև մատիտ էր պետք ։ Սկսեցի խզբզել, հասկացա, որ սև մատիտն էլ պարբերաբար սրել է պետք։ Բութ ծայրով անընդհատ նույն խզբզոցը կլիներ, ուրիշ ոչինչ։ ինձ պետք էին ուղիղ ու կոշտ գծեր ․․․ Հասկացա , որ բարդ է ։ Էսքիզներն ավելի բարդ են , պետք է նախ պատկերել մտքում ․․․․ իսկ տխրությունը անընդհատ սրելն ու պատկերելը ավելի դժվար քան կարծում էի ։ Երբ ,որ մատիտները բութ ծայրով են լինում , դուրս ես գալիս սահմաններից, գժերն էլ անհավասար ու խճճված են լինում։ Ռետին էր պետք։ Ռետիններն էլ, շուտ էին վերջանում ։ Սև ու սպիտակը, այն սկիզբն էր, որ պետք էր հետագայում գույներ ստանալու համար ։ Գունավոր պատկեր ստանալու համար պետք սկսել սևից․․․
Image
Դու զգացել ես՝ ինչ անհամ է լինում սառցարանից հանած միրգը ու որ հալելուց հետո այլևս նույն տեսքը չի ունենում ու , որ այլևս նույնությամբ չես կարող պահել սառցարանում, որպեսզի մի ձմեռային կամայական օր լրացնես արևահամի պակասդ ։ Սառն ես, շատ ուրիշ ես՝  դու դու չես։ Հա, երևի նկատի ունես ուրիշ գույնի, ուրիշ համի, կամ անհամի Դու գոնե նկատել ես, թե ձմռանը  ցրտահարված ձեռքերը ոնց են այդուհետև հաճախ սառում ու ցավում ։ Հա , մի բան էլ ՝ դ ու գո՞նե նկատել ես մարդկանց , ովքեր բաց են թողնում գնացքը։    Սառն է , սիրուն ժպտում է, ուրախանում, մեկ մեկ երջանկությունից պոռթկում , մեկ մեկ փայլուն աչուկներ ունենում Բայց սառն է , կում կում ես խմում, որ չհիվանդանաս, դանդաղ ես կուլ տալիս , որ կոկորդդ շատ չվնասես , իր հետ սկսում ես զգույշ լինել։ Սիրուն խոսում է, սիրուն շարժուձև ունի բայց ջերմության պակաս կա ։ Մեկ ձևանում է անտարբեր , մեկ այդ անտարբերության պատճառով ինքն իրեն ուտում , հետո փորձում պայքարել իր դեմ, փորձում ապրել, ապրել.. Բայց ճշմարտությունն այն է, որ ջերմությունդ  դիմացինին փ