Ուզում էի  ինձ պատկերել թղթի վրա բայց ուզում էի այնպես պատկերել, որ գույներ տամ տխրությանս: Հասկացա որ պետք է թեք գծերից սկսեմ․․․․
Սև մատիտ էր պետք ։
Սկսեցի խզբզել, հասկացա, որ սև մատիտն էլ պարբերաբար սրել է պետք։ Բութ ծայրով անընդհատ նույն խզբզոցը կլիներ, ուրիշ ոչինչ։ ինձ պետք էին ուղիղ ու կոշտ գծեր ․․․
Հասկացա , որ բարդ է ։
Էսքիզներն ավելի բարդ են , պետք է նախ պատկերել մտքում ․․․․ իսկ տխրությունը անընդհատ սրելն ու պատկերելը ավելի դժվար քան կարծում էի ։
Երբ ,որ մատիտները բութ ծայրով են լինում , դուրս ես գալիս սահմաններից, գժերն էլ անհավասար ու խճճված են լինում։
Ռետին էր պետք։ Ռետիններն էլ, շուտ էին վերջանում ։
Սև ու սպիտակը, այն սկիզբն էր, որ պետք էր հետագայում գույներ ստանալու համար ։
Գունավոր պատկեր ստանալու համար պետք սկսել սևից․․․


Comments

Popular posts from this blog