Դու զգացել ես՝ ինչ անհամ է լինում սառցարանից հանած միրգը ու որ հալելուց հետո այլևս նույն տեսքը չի ունենում ու , որ այլևս նույնությամբ չես կարող պահել սառցարանում, որպեսզի մի ձմեռային կամայական օր լրացնես արևահամի պակասդ ։
Սառն ես, շատ ուրիշ ես՝  դու դու չես։
Հա, երևի նկատի ունես ուրիշ գույնի, ուրիշ համի, կամ անհամի
Դու գոնե նկատել ես, թե ձմռանը  ցրտահարված ձեռքերը ոնց են այդուհետև հաճախ սառում ու ցավում ։
Հա , մի բան էլ ՝ դու գո՞նե նկատել ես մարդկանց , ովքեր բաց են թողնում գնացքը։
   Սառն է , սիրուն ժպտում է, ուրախանում, մեկ մեկ երջանկությունից պոռթկում , մեկ մեկ փայլուն աչուկներ ունենում
Բայց սառն է , կում կում ես խմում, որ չհիվանդանաս, դանդաղ ես կուլ տալիս , որ կոկորդդ շատ չվնասես , իր հետ սկսում ես զգույշ լինել։
Սիրուն խոսում է, սիրուն շարժուձև ունի բայց ջերմության պակաս կա ։
Մեկ ձևանում է անտարբեր , մեկ այդ անտարբերության պատճառով ինքն իրեն ուտում , հետո փորձում պայքարել իր դեմ, փորձում ապրել, ապրել..
Բայց ճշմարտությունն այն է, որ ջերմությունդ  դիմացինին փոխակերպված է տեղ հասնում ։
Նա խոսում է , ասես ոչինչ չի պատահել ու չի պատահում , սակայն նա ուղղակի խելացի է .
Այդժամ ձևանում է անտարբեր՝ ձևանում։
Նա լռում է բայց սկսում է նվագել սեփական նյարդերի վրա այնպես՝ ինչպես կավիճով կարելի է  խազել գրատախտակի վրա ։
Ընդունում է , ներում , խոսում ․․․․
Ուղղակի այլ կերպ չի կարող ապրել։
Ինքն ուրիշ է՝ տարօրինակ է



Comments

Popular posts from this blog