Ես ու դու միմյանց նման ու աննման հայացքներով փոխանակվող մնացինք: Հետո էլ, ասում են, թե հայացքն ընդամենը ակնթարթ է, որտեղ պատկերները հատվում են, իսկ աչքերը հանդիպում նույն խաղի մեջ` ցույց չտալով որ խաղում հաղթել են ուզում... Ես հայացքներով քեզ այդպես բացահայտող մնացի՝ այնպես, ինչպես սկսել էինք: Ես առաջին հայացքից սիրահարվեցի քեզ՝ չմտածելով, որ այդ հայացքը վերջում հեռվից եմ որսալու, երբ արդեն դու մենակ ու հոգնաճանջ կլինես քո հայացքների մեջ, որոնց մեջ միայնությունդ ու հիասթափությունդ չես կարողանալու թաքցնես.. Բայց չէ որ, ես սովորել եմ պարտությունդ հաստատել նայելով աչքերիդ մեջ: Ես կրկին կորսամ հայացքդ, որպեսզի հպարտ ու վեհ լուռ անցնեմ աչքիդ առջևով ....
Դու մի օր կհասկանաս իմ լռելու ու քո խոսելու տարբերությունը: Դու նաև կհասկանաս, որ լռել ուժեղներին է տրված, ու նրանք ովքեր լռում են, վաղ թե ուշ իրենց զսպվածությամբ և  իրենց ադեկվատ պահելու ու զգացնունքները վերահսկելու կարողությամբ հասնում են ավելի վեր քան դուք խոսողներդ եք... Եվ հետո, Հաղթական քայլը կյանքում է, գործողության մեջ, ոչ թե լեզվի: Նրանք, ովքեր լռում են, պատրաստվում են մի օր կանգնել դեմ առ դեմ մի խոսուն հայացք նետեն ու ուղղակի ասեն բարև... Բարև, բարև... Պատկերացնու՞մ ես։ Լռել կարողացող մարդիկ ուժեղ են, իսկ բարևը հզոր բառ է.. միայն պատկերացրու, թե դու ինչքան ուժեղ պետք է դարձած լինեիր ընդամենը մեկ «բարև» արտաբերելու համար: Այդ ժամանակ, քեզ ընդամենը կմնա լուռ ընդունել իրականությունը, ու իջեցնել սեփական անձը ըստ արժանվույնի: Ծանր է՝ իսկապես դժվար է լինելու։ Այդ ժամանակ կվերհիշես անցած-չանցածը, ձգտած-չձգտածը, կբացահայտես իրականացրածդ-չիրականացրածդ, հույսերդ-անհույսերդ ... ինչպես ուզում ես հասկացի․ մի՞գուցե գլուխդ այս ու այն քարին տաս, գումարես հանես, գցես բռնես, բայց դրանից չես բարձրանա գլխիցդ վերև: Դժվար է: Իրականությունը ընդունել է պետք: Այդ ժամանակ պետք է պատրաստված լինես, մի՞գուցե մի-քիչ էլ մարզված, կյանքի թոհուբոհում թրծված, որովհետև նա, ով պատրաստվում է բարև տալ, աչքերիդ մեջ նայելու ուժ էլ է ձեռք բերել.. այնպես կնայի, որ դու կկրծես շրթունքներդ ու ձեռքերդ բռունցք կանես այնպես, որ եղունգներդ կխրվեն քո սեփական ափի մեջ, հնարավոր է և արյուն գա, բայց դա սրտից գնացող արյան հետ երբեք չի համեմատվի: Ուրեմն պատկերացրու, ինչքան ցավոտ է լինելու մարմնիդ դեմ՝ սրտի հաղթանակը: Կխփես մի պատի ու կգնաս կյանքդ նորից սկսելու, որովհետև դիմացովդ անցավ քո չիրականացած իղձերի վկան: Իհարկե, չես կարողանա կուլ տալ թուլությունդ: Եթե ուզում ես ուժն ու գիտակցությոյնը վեհ հաղթանակ տանեն դատարկ խոսքի ու մարմնի նկատմամբ, պետք է պատրաստ լինես դիմացինի հասցնել «Իրեն ուտելու» հոգեբանական վիճակի:
Հիմա պետք է ամեն ինչ սկսես նորից... որովհետև ես տեսել եմ՝ տեղդ ցածրությունն է,  քանի որ մտքերդ են քեզ կերտել.. որովհետև դու՝ իմ կողքին էիր դու: Հիմա տեսանելի են ուժն ու ստվերը... շքեղությունս գնաց ու թևաթափ արեց քեզ ...

Comments

Popular posts from this blog