Ես կփակեմ  սենյակիս վարագույրը , որ չիմանամ, թե գիշեր է , որովհետև, երբ գիտեմ գիշեր է  լուսինն  եմ գրկում ,որը թերևս աչքերիդ հաղորդ , քո բույրին ծանոթ ամենամոտ մարմինն է։
Երբ մեր հայացքները լուսնին էին նայում, նրան խնդրեցի պահել պատկերը, որ հենց կարոտեմ , սպասեմ վերադարձին ու լուսինը մատիտով նկարեմ այնքան , մինչև լուսանա։
Վարագույրը փակ է , աստղերը չկան, ու թևերիս ազատությունը պատուհանով փակել եմ, առանց մտածելու, որ գիշերն առանց այդ էլ  մտքերիս ազատություն էր տվել ։
Տարածության մեջ լողում էին աստղակերպ փայլում ու փակվում սենյակում  զգալով չորս պատի՝ պատրանքին բռնացող , գաղջ օդախառն անիմաստությունը ։
Գիշերը իմն էր առանց երազանքների, ու օդում անսերը , բնավ անծանոթ ։
Մարդու երազանքները թևեր ունեն, ու դրանց փայփայել չորս պատի մեջ՝  նշանակում է առնետներ պահել ներսում ու թողնել ՝ պատերդ որ  առանց ապակի են, քանդի անխնա։
Պատերդ կրծած են, բայց երբեք թույլ չես տալիս օտար առնետներին ներսուդուրս անել, սակայն դատարկ տարածքներում առնետները միշտ էլ ներսուդուրս են անելու։
Ես փակում եմ վարագույրս, որ կորցնեմ քեզ աստղերի մեջ սենյակս դատարկեմ աստղալույս չսիրուց ու մտքերիս ազատություն տամ ՝ առանց պատրանքների ,իսկ պատրանքները հոգուս թևերն էին ։ Թևերը չկային ՝ ինքն էլ չեր երազում , իսկ սիրելը արդեն երազային է ։Հոգին՝ սիրելը վեհ էր համարում ,վեր էր համարում ։ Թևերն էլ չկային,վերևներն անհաս ու անմատչելի  էին ,  բայց  հոգին անմատչելին ընկալում էր հաղթահարելի, ինչքան հեռու էր թվում հաղթահարելիքն, այնքան նպատակը ճկվում էր ։
Եթե Աստված սերը ստեղծեր մի  մարմնից, որը երկնքում է թափառում՝ մարդուն թևեր էլ կտար, իսկ բնությունը օրինաչափ է ։
Սերը երկնքում է , երկնային է , դրա համար էլ սիրելուց աստղերին ենք հասնում , դրա համար էլ սիրողներն  աչքերում աստղեր են պահում, ու սիրող մարդիկ երկրի վրա  ասուպներ են դառնում։
 Աստված սերը ստեղծել է մի այնպիսի երկնային  մարմնից, որը շարունակ շրտապտույտ է կատարում  ՝ մարդկանց սրտից սիրտ  ճանապարհին է։
Դրա համար՝ Աստված մարդուն ուղղակի ձեռքեր տվեց , բայց և   թույլ տվեց նրան  երազել՝ ակամա ճախրել ։ Ով կհամարձակվի մի քիչ ձգվել ու  ձեռքը պարզել վեր , սերը կշրջանառվի նրա արյան մեջ , իսկ ով կբացի վարագույրները և  լույսը ներս կթողնի ՝ առանց աստղերը կորցնելու , կսնուցի սիրտը։



Comments

Popular posts from this blog