Ես ուզում էի ծովը լռեր, որ ինձ լսեի , հետո ուզում էի ես լռեի որ ծովի ալիքների ձայնը լսեի, բայց երբ որ ներսս ավելի բարձր էր աղմկում ծովի ալիքներն էլ էին ուժեղանում ։ Դրա համար է , որ նյարդային մարդիկ մեկը մյուսին հերթ չեն տալիս խոսելու, ինչքան բարձրա է սկսում խոսալ նրանցից մեկը , այնքան բարձրանում է մյուսի ձայնը։
Երբ որ հանդարտվեցի ծովը լռեց։ Ես հասկացա , որ ծովը միշտ է սիրուն ու առավել ևս ալիքների ձայնը՝ միշտ տանելի ու լսելի ։ Դրա համար էլ նյարդային մարդկանց հետ խոսելիս՝ եթե չենք ուզում դուրս գան ափերից , պետք չի, որ պահպանենք իրենց տոնը, այլ պետք է հանգստանանք ու խոսենք ավելի ցածր։
Չէր ստացվում ։ Քարերին կանգնում էի ՝ ցավեցնում էին, ծովում լողում էի ալիքները քշել էին ուզում ։ ԵՍ հասկացա, որ նյարդային մարդը խախտում է բնության օրինաչափությունը, խախտում է մոլորակը։ Դրա համար մարդկանց բնությունը սիրել ու բնության հետ ներդաշնակել է պետք։ Գժված ծովի հետ պետք է խոսել,
սիրել ու խաղաղեցնել ։
Անարդար էր։ ՈՒ անարդարությունը մեր ՝ բնության հանդեպ սխալ վերաբերմունքից է գալիս։
Ծովը մեղավոր չէր , իմ հոգևիճակի համար․․․





Comments

Popular posts from this blog