Ես հասկացա , որ դրսի աղմուկը խլացնում էր ներսիս ձայնը, շեղում մտքերս։ Դրսի աղմուկը այն է, ինչ պետք չէ մի մարդու ում ներսը առանց այն էլ աղմկում է ։ Նեսի աղմուկը լռեցնելու միակ տարբերակ մենակ մնալն էր։
ԵՍ փակում էի պատուհանս, անջատում երաժշտությունը որպեսզի լռությունը ոչինչ չխախտի։ Բայց լռությունը միայն այն չէ ինչ չկա ականջներումդ , այլ այն է ինչ կա կամ չկա ներսումդ ։
ԵՍ ուզում էի մենակ մնալ, որովհետև կարոտել էի․․
Մենակության մեջ ներսիս ձայնն ավելի էր լսելի դառնում , իսկ դրսի աղմուկի մեջ ես կորցնում էի նրա ձայնը։ ԵՍ ուզում էի մենակ մնալ, որ ինձ նրանից ոչ ոք չբաժանի։
Ես հասկացա , որ կորցրել եմ ինքս ինձ ։
Մեկ մեկ  սլաքներ են լինում կյանքում, որ ուզում ես հավերժ մնան այդ կետում, ու մարդիկ այդ սլաքը կանգնեցնելու  համար , որոշում են մնալ մենակ, իսկ մնալ մենակ նշանակում էր երբեք չկարողանալ մոռանալ նրան։
Իմ սլաքը ամենասիրում կետում էր՝ այնտեղ , որտեղ հանդիպել էր մեծ սլաքին։
Առավոտ, կեսօր, Երեկո․..
Ոչինչ չէր փոխվում։
Առավոտյան արևածագի հետ, մարդիկ միշտ ինչ -որ հույսով են լցվում, իմ մոտ էլ էր այդպես։ Երբ, որ արթնանում էի, խորը շունչ քաշում դուրս  գալու   մարդկանց ժպտալու։
Իսկ հիմա ..
ինձ հարցնում էին ինչու չեմ ժպտում։
Ես դադարել էի ժպտալ  ու հարցին պատասխանելիս պատճառներ էի փնտրում, սկսում անհասկանալի բառերով խճճել մտքերս , իսկ դա նշանակում էր ՝  փախչում էի պատասխանից։
Ես կարող եմ ժպտալ, երբ որ ներսս չի ժպտում,բայց ես այլևս դա չեմ փորձի։
ես այլևս պարտավոր չէի ժպտալ բոլորին, երբ որ ..
Ինչպես կարող է ժպտալ մի մարդ ,երբ որ ամեն օր իր մեջ սպանում էի այն, ինչին աշխարհում ամենից շատ էր հավատում..
Ես հասկացա, որ ժպիտը պետքա ժպտացող հոգով լինի այլապես սխալ հասցեատեր կստանա։
Կեղծ ժպիտները կեղծ սրտերին են արժանի լինում։


Հատված անավարտ պատմվածքիցս


Comments

Popular posts from this blog