Ասում են եթե ուզում ես ունենալ այն, ինչ երբեք չես ունեցել, արա այն, ինչ երբեք չես արել։ երբեմն վախենում ենք , հա, հենց դա անելուց, վախենում ենք կորցնել ճանապարհը, որովհետև մենք երբեք այդ ճանապարհով չէինք գնացել ։ Ի՞նչ է ,կկորե՞նք: ի՞նչ կլինի որ։
Երբեմն պետք է կորել, կորել նոր բան որոնելու , նոր մադկանց, նոր մտքեր: Դրանք ծնվում են ինչ որ պահի, ինչ որ տեղ, որտեղ մենք կորել էինք։ Դրանք ծնվում են ամենաանհարմար իրավիճակներում , ասենք ամենատխուր պահերին, կամ հակառակը։ Ամենահուսահատ պահերին հանդիպում ենք ամենանվիրական երազանքներին դեմ առ դեմ , հանդիպում ենք ամենաանկեղծ զգացմունքներով մարդկանց․ ու ո՞վ է ասել , որ փակուղի գոյություն ունի , ո՞վ է ասել , որ պետք է վախենալ մթությունից։ Մութ թունելի մեջ այնքան էլ քաոս չէ, այնտեղ հաճախ մեքենաներ էլ են հանդիպում, վերջապես աստղերն էլ են մթության մեջ փայլում ։



Comments

Popular posts from this blog