Մարդիկ ինչքան պարտավորություններ ու պատասխանատվություն են թողնում Նոր տարվան, ինչքան հույսեր ու երազանքներ են կապվում  ընդամենը մի գիշերվա հետ, որտեղ ամեն ինչ կախարդական է, որտեղ  բոլոր երազանքները իրականանում են ու  մարդիկ օրերն են հաշվում ՝ թե երբ է սկսվելու այդ կախարդանքը։
Ես մի-քիչ կշեղվեմ կախարդանքից, կմոռանամ , որ ժամեր անց վառվելու են մոմերը ու բոլորը լիքը բաժակներով ու լիառատ սեղաններով դիմավորելու են նոր տարին։
Մարդի՛կ,նոր տարին ու հրաշքները մենակ այս օրվա համար չեն, ուղղակի նոր տարին մի  առիթ է , հին տարին վերանայելու, հինը մտովի թողնելու անցյալում և նորը ՝ թարմ մտքերով սկսելու ․ ․․
Ուրեմն, ուղղակի սիրեք իրար, միշտ սիրեք՝ առանց առիթի,  ժպտացեք, ներեք, ընդունեք, հասկացեք ․․․
 եթե ուզում եք փոխել ձեր կյանքը մի սպասեք ամանորի գիշերվան, մի՛ սպասեք  հարմար առիթի, որովհետև այդ առիթը չի գալու երբեք , որովհետև այդ առիթն էլ սպասում ՝ թե երբ են իրեն ստեղծելու, ուղղակի գտեք ձեզ ու ձեր միջի Աստծուն, բացահայտե՛ք ձեր բոլոր պոտենցիալները, ստեղծե՛ք, արարե՛ք։ Աստված և ոչինչ հենց այնպես չի տալու նրա համար որ երազել ենք, այլ տալու է նրա համար, որ աշխատել ենք։ Ուրեմն աշխատեք ձե՛ր վրա, սովորե՛ք, բացահայտե՛ք ու կարևորը հավատացե՛ք,,
Եթե չեք ուզում քայլել այս ճանապարհով, ուրեմն փոխե՛ք ուղղությունը, արե՛ք  դա, բայց մի՛ բողոքեք թե ուրիշ ճանապարհ չկա։ Իսկ չե՞ք մտածել, որ ուղղակի դուք այդ ճանապարհի տեղը չգիտեք, կամ լավ չեք սերտել այդ ճանապարհի դասերը։
Հանդուրժեք իրար, մի՛ չարացեք, մի՛ նախանձեք, այլ ուղղակի դուք էլ ձգտեք հասնել այդտեղ։ Ոչ ոք հենց էնպես չի արժանացել։
 Ուրիշներին քլնգելու փոխարեն աշխատե՛ք ձեր վրա , ձգտեք, նպատակներ դրեք ու վազեք դրանց ետևից ։
 Հադիպեք սիրուն մարդկանց, , իսկ մինչ նրանց հանդիպելը ընտրեք այն ճանապարհը, որտեղ նրանք են ․․․
ԻՆչ եմ ուզում ասել, տարին այնքանովա սիրուն լինելու, ինչքանով որ մենք ենք լծվելու այդ գործին, տարին այնքանովա հաջող լինելու որքանով որ մենք կվերցնենք մեր ուսերին այդ հաջողության բեռը, իսկ ոչինչ հենց այնպես չի սիրունանում։

                                                                  Շնորհավոր 



Comments

Popular posts from this blog