Ես մտածում էի, որ ձմեռը աշնան չիրականացված երազները մաքրում է իր հեքիաթով։
Պատուհանը, գրքերով և թեյով պատշգամբը, մի տեսակ ձմեռվա տխրություն էին նշմարում; Հենց այդպես։ Սառը պատուհանից այն կողմ միատարր սպիտակություն է , հիշողություններդ դեմ են առնում պատուհանին , կպչում դրան , որից այն կողմ սկսվում է ձմեռը ՝ իր անգույնախառը սառնությամբ ։
Մրսում ես, տաք թեյի բաժակով ձեռքերդ ես տաքացնում , որովհետև դրսում մարդիկ չկան , դրսում եռուզեռ չկա , ու մենակով մի տեսակ ցուրտ է՝ նույնիսկ տաք տանը ։
Երբևէ մտածե՞լ եք, որ ձյունը ամեն անգամ գալով իր հետ անցյալի հիշողությւններ է բերում․․․
Կյանքում նույն ձայնի երանգներն են նույնիսկ ասոցացիաներ ստեղծում․․ ու կյանքում ամեն ճանապարհ իր ամեն թփով նույնիսկ ասոցացվում է մեկ այլ ճանապարհի հետ ։
Մարդիկ էլ, հիշողությունների այնպիսի կծիկ են , ովքեր անցյալից իրենց ուսերին են հավաքում դա ու ձմեռները՝ երբ որ մենակ են մնում՝ իրենց հետ ունենալով թեյն ու սառած պատշգամբը, սկսում են այդ հիշողություններից գործել ինչ-որ բաներ ․․․
Ձմեռը․․ մարդիկ սառեցնում են երազները , որովհետև այդ գործերով գարունն է զբաղվում , այնպես ՝ ինչպես որ փակվում են տաք սենյակներում ու սպասում ՝ Գարուն է գալու ։
Ես հիմա կարծում եմ , որ ձյունը ուղղակի ծածկել է հիշողությունները,վերափոխել քաղաքը , որ սիրած փողոցները չճանաչես ․․․

Comments
Post a Comment