Մարդիկ լքել են փողոցը ։
Փողոցների համար սկսվել է մի անտերունչ ժամանակաշրջան ։
Ձեռքերը չկան ...
Երեկ ինձ ծանոց քարերից մեկը պատմում էր, թե ոնց է կարոտել այն փոքրիկներին ովքեր վազվզում են այդտեղ, ու նստարանն էլ պատմեց, թե ոնց է անշնչացել ու սառել առանց մարդկանց , ու որ կարոտ է մնացել անգամ մի խոսքի, զրույցների , ու որ վաղուց է ՝ ինչ աշխարհից անտեղյակ մի այգում ծվարել ու առանց ծածկոցի մի ծառի տակ սպասում է մարդկանց ։
Ծառերից մեկն էլ պատմում էր , որ վաղուց չի կարողանում հետևել քաղաքի անցուդարձին։ Մեկ- մեկ բերքահավաքի ժամանակ իրեն բախտ է վիճակվում ծանոթանալ վերջին նորություններին , տխուր և ուրախ մարդկանց ճակատագրերին։, Երբեմն էլ շատ ժանր է տանում այդ պատմությունները, օրերով վերլուծում , թախծում ;
Իսկ հիմա , երբ որ անելու ոչինչ չունի նրանց բոլորի համար խնդրում է բարին ու բերրին ։
Քաղաքը սառել է , ու ամենակարևորը Ձեռքերն են ՝ ձեռքերը , որ այս սառը քաղաքի ամենանուրբ էակներն են ։

Ձեռքերն էլ լքեցին փողոցը , որ մարդիկ սառեն ։ Հետո մեծ ուղեղները գյուտեր արեցին՝ ընդամենը փոխարինելու մի մարդկայն ձեռքի ,բայց նրանք չէին մտածում, որ մարդկանց համար անշունչ ու անհոգի գործվածք ստեղծելով ՝ օգնեցին հեռվանալ միմյանցից։
Ձեռքերը , որոնք միակն էին, որ խոսում էին այս նեղ փողոցում ՝ լքեցին այն , որ մարդիկ սառեն ;
Ձեռքերը չկան , փողոցում մարդիկ մենակ սառում են ։ Ձեռքերը չկան ու դրա համար էլ մարդիկ՝ մութ ճանապարհը վազելով են անցնում , արագ են քայլում , որ չդողան ցրտից։
Ձեռքերը չկան որ զուգահեռ քայլեն ։ Մատները չկան , որ դանդաղ ու սիրուն այնպես գտնեն իրար որ ողջ փողոցը, իր սառնությամբ քարանա ու տաքանա ընդամենը մի ձեռքի պատճառով։
Ձեռքերը չկան, դրա համար էլ մարդիկ ձեռնոցներ են դնում ։
Դրա համար էլ մարդիկ իրեր են ստեղծել, փոխարինելու մի մարդկային ձեռքի․․․

Comments
Post a Comment