Հասկանում ես` պետք է վազել այս կյանքի հետևից ։
Հասկանում ես, որ հիմա գիշեր է , բայց մինչ լույս կբացվի պետք է մտքերդ իմի բերես , ու րոպե առաջ արթնանաս ՝ չէ վերթռնես, որ վազես կյանքի հետևից, որովհետև նույնիսկ անկողնում ժամերով պտտվելու ժամանակ չկա, որովհետև կյանքը շարժում է սիրում, կյանքը արագություն է ուզում ։
Դու հասկանում ես , որ մտքերը ավելի շատ են, իրագործելիքդ ավելի շատ ու իրենք ավելի շուտ են արթնանում քան դու կհասցնես անկողնուցդ վեր կենալ։
Դու հասկանում ես, որ գիշերը բավական շատ է քնելու համար , դրա համար է , որ այդ ժամին մեծ ուղեղները գաղափարներ են մշակում, որ առավոտյան  լույս սփռվի այդ գաղափարների վրա։
Դու վազում ես կարծես ընկել ես կյանքի հետևից , որովհետև կյանքը գնացք չէ, մեքենա չէ, կյանքում արագությունը չափելու եղանակները հիմա  մեգա կամ գեգեբայթերն են ։ Կյանքի միակ փոխադրամիջոցը հրթիռն է , որովհետև հեռուն ես ուզում գնալ, պետք է երբեմն էլ ոտքերդ գետնին չզգաս , իսկ մտքերդ ՝ իրենց արագությամբ միայն տիեզերք կարող ես հասնել։
Դու հասկանում ես , որ գնացքի կայարանում ոչինչ չունես անելու , մեքենեների համար նախատեսված ճանապարհին էլ կկորցնես մտքերդ, որովհետև կարմիր գծերն ու լուսացույցերը քո համսր չեն,որովհետև կայարաններում միտքդ չի սպասի երբեք, իսկ մտքիդ թելը կտրելու իրավունք չունես։
Դու հասկանում ես, որ քեզ պետք է շատ արագ քայլել։
Արագ քայլող մարդիկ իրենց հետևից լոնքաչափ մտքեր են տանում, իրենց հետևից մի հուժկու արձագանք թողնում, որովհետև այդպես է կյանքը , որովհետև ու էլ որ գնաս, քո հետևից ու քեզանից հետո արձագանք ու բույր պետքա թողնես ՝ այնքան երկար ժամանակ, որքան քո մտքերի թելն է , ու այնպես որ այդ թելը հավաքելու միայն դու ունակ լինես։
Դրա համար, վազե՛ք մարդիկ...թռեք ձեր գաղափարների հետևից .

Comments

Popular posts from this blog