Սկզբում, Աստված ուզում է , որ ուժեղանաս, ու փորձություններ է պատրաստում, որոնց միջով անցնելը իմաստություն է բերելու, որը հետագայում պետք է գալու, որպեսզի պայքարես նրա համար, որ դու ուժեղ ես։
Վաղուց երազում էի էրգրով ճանապարհորդելու մասին։ Երազում էի տեսնեի այն ամենը ՝ ինչ պարտավոր է ամեն հայ գոնե մեկ անգամ տեսնել, ու երանի այն աչքերին , որ այսքան տարի անց հիանում է մեր պատմության գոհարներով, հպարտ կանգնում օտարի հողին ՝ իրեն պատկանելու զգացողությամբ (թերևս այս զգացողությունն է տանջում ամբողջ ճանապարհին )։ երանի այն ականջին , որ լսում է Վանի ծփանքը։ Մի պահ մոռանում ես օտարի երկրում գտնվելու հանգամանքը,անջատում ես ուղեղդ, որովհետև ուզում ես հայի աղոթք լսել, ավաղ…… Ու այս նույն մտորումներով, զգացումներով ճանապարհը տանում է դեպի Անի, գեղեցկություն,Պալատական քաղաք,ուղղակի տեսնել է պետք, Անիի մայր տաճարում մի պահ աչքերդ փակում ես ու աղոթում, ու եթե քեզ կորցնես կվազես այդ հրաշք դաշտերով ու այդ ճանապարհը տանում է դեպի Հայաստանի հանրապետություն ,քիչ այն կողմ սահմանն է Հայաստան –Թուրքիա, քո տուն գնալու համար, քո հայրենիք գնալու համար…….. մի խոսքով…..,սահմաններ, պատնեշներ թերևս անզորությունից ոչինչ չի մնում՝ քան ուղակի հիանալ տեսածովդ: ...
Comments
Post a Comment