Ամեն անգամ երբ , որ երջանիկ ես, հիշում ես, որ պահը հիմա է, էլ չի կրկնվելու։ Պետք է ուղղակի համակերպել ներկայի հետ ու վայելել, քանի դեռ ունես, բայց չէ։ Համակերպվելով բռնում ենք ներկայի թելը , պաշտում , նվիրվում ունեցածին, ամուր բռնում ու պահում մեր աշխարհում չմտածելով, որ զգացողությունները միշտ էլ հաջորդելու են իրար։ Երջանկությունը տրված չէ դրան տիրանալու և սեփականաշնորհելու համար՝ երջանկությունը տրված է վայելելու այնքան, քանի դեռ ունենք ։
Ամեն անգամ երբ որ ժպտում ես հիշում ես անցյալում պատահած, անցյալում թողած և չկրկնված ժպիտները, բայց ժպտալու առիթներ միշտ էլ պատահելու են ուղղակի պատճառներն ու արժանանալուդ ժամկետներն են փոխվելու։
Ես նկատեցի , որ սիրած գրիչներս , չգիտես ինչու գրասեղանիս վրայից անհետանում են , սիրած գրքերս անհետ կորում են սենյակից ։ Երևի երկրի վրա գոյություն ունի ինչ-որ անտեսանելի երևույթ, որ սիրած բառերի հետ չունի, ու երբ որ համարձակվում ես նրան այդպես կոչել, հեռացնում է հավետ՝ հորդորում երբեք ոչինչ չպաշտել ։
Ես սկսեցի իրերին վերաբերվել առանց անվանակոչելու, առանց ասոցացնելու, առանց նկարագրող բառերի , որովհետև երբ որ ամուր բռնում ենք մեր սիրելիքներին ՝ նրանք փախչում են։

Comments
Post a Comment