Եթե ես գրեմ քեզ՝ երկար կգրեմ․․․
Տողերս մեկը մյուսի մեջ, բառերս կլղոզեմ ու եղանակները մի ակնթարթում կխառնեմ մեկտեղ այնպես, որ իմանաս ՝ գժվել եմ բառերիս մեջ քեզ փնտրելով ։ Հետո կասես՝ խելագար է , որովհետև ես սկսել եմ կապույտ ծիրան և  կանաչ մորի ուտել ։
Դրա համար էլ չեմ գրում, էլ չեմ ասում ոչինչ ։ Ես ասում եմ բարև , որովհետև բարևները գժված չեն լինում, բարևները միատեսակ են լինում, որովհետև չորս տառի մեջ դժվար հասցնես խելացնոր տառեր տեղադրել, ու չորս տառի մեջ դժվար հասկանաս իմ կանաչն ու կապույտը։ Չէ, այսինքն ինչ եմ ասում ; Դու իմ նախադասությունների մեջ ոչ մի երանգ էլ երբեք չես ընկալել, էլ ուր մնաց բարևիս ։ Դրա համար էլ ես կասեմ բարև։ Լավ ։  Մի փոքր կժպտամ։ Ասում են բարևելիս՝ ժպիտով բարևեք։ Օր է, տրամադրություն է, պետք չէ փչացնել ։
Ես կժպտամ, առանց արժանիքների փնտրելու, հասցեատերս միևնույն է անժանոթ է, ես կժպտամ լուռ ինքս ինձ  հետ   հակադարձվելով  ,  բայց ասում եմ, թե ոչինչ։
ՄԻևնույնն է ժպիտները չեն մոռացվում , իսկ բարևները Աստվածային բառարաններից են , բարևի ցոլքը  արևի լույսի հետ ամեն օր գալիս սիրուն շոյում է քեզ,  վերադառնում ու մի քիչ  սեր տալիս , որ բարևելիս գոնե ժպտաս փախադարձ։ Արևը չի մոռանում , ամեն օր հիշեցնում է,   որ ինքը ծագոմւ է, ու ջանում ամենքին մի շող հասցնել ՝ մտածելով , որ արևները չեն մոռացվում ։
 Քո ժպիտի մասին հոգացող  կա ․․․․

Comments

Popular posts from this blog