Այգում ուժեղ քամուց հետո բոլոր արևածաղիկները կախեցին գլուխները ։ Մնաց մեկը , մեծ ու լայն բացված ։ Մնացին ինքն ու արևը ։ Արևը ժպտալու էր իրեն, ինքը կլանելու լույսն ու ջերմությունը և քամիների դեմ մենակ էր մնալու՝ անտեր ու անօգնական։
Արևածաղիկը տխրել էր ։ Ընկերներն էլ չկային, շուրջբոլորը կախված կամ ջարդված գլուխներ էին ։ Հասկացավ, որ իր գեղեցկությունը ոչինչ է , որովհետև ոչ ոք չկա , որ իրեն առավոտյան բարի լույս մաղթի , զեփյուռը խաղա միասին օրօրվան, սպասեն այգեպանին , ով ամեն առավոտ նույն ժամին մշակում է ու ջրում այգին, իսկ նրանք վիճում, թե ում է առաջինը ջրելու ։ ՀԻմա միայն ինձ է ջրելու , ընկերներս չկան , հիմա ու՞մ հետ եմ մրցելու , սպասելու իմ ջրվելու հերթին։ Ամեն առավոտ կգա այգեպանը, ինձ ջուր կտա , իսկ ես այդպես էլ կսովորեմ երանելի կյանքին , բայց եթե սկսեմ չպայքարել կյանքիս համար կհայտնվեմ նրանց կողքին։
ՄԻ ժամանակ , ինչքան էի նախանձում մյուսների , ում ավելի լավ էին խնամում, շատ ջրում, իսկ ինձ երբեմն մոռանում ։ Այ քեզ կյանք , հիմա ում հետ վիճեմ, ու հետ համեմատվեմ, ում հետ զրուցեմ։ Էլ չեմ էլ կարող գեղեցկանալ։ Ինչիս է պետք ջուրը, փարթամ տերևներս։ Այգին անշուք է , գույները չկան ; Չ՞է որ, ես սիուն էի գույների մեջ, ընկերներիս լույսի շնորհիվ։
Այգեպանը մի քանի օր գալիս է , արևածաղիկների պարտեզը մշակում , միակ ծաղիկը ջրում, ու տխուր հեռանում․․ երևի նրան էլ էին հարազատ դարձել արևածաղիկները ․․
Մի առավոտ էլ, հրահանգ է ստանում փորել այգու տարածքը, մաքրել չորացած ծաղիկների մնացորդները և փոխարենը տնկել նոր շիվեր։ Այգեպանը պոկեց միակ ծաղիկը , միակ արևածաղիկը , ոչ ոքի չեր գրավում մտնել պարտեզ, իսկ առաջ այգին մարդաշատ էր ։
Ծաղիկը մնաց միայնակ , գեղեցիկ, բայց մի ծաղկամանի մեջ և պայքարելու ուժ էլ չունեցավ այս կյանքում․․․

Comments
Post a Comment