Posts

Image
Դու երբեք էլ չես իմանա․․․․․ Միգուցե ճանապարհները տարբեր կերպ են հատվում ու խաչվում, ու դու երբեք չգիտես, թե որտեղ են այդ հանգուցները, որտեղ են այդ կապերն ու քարկապները, ու որտեղ է այդ թելը բաց թողնվում․․․ ...բայց դու երբեք չես իմանա, որ քեզ մի տեղ՝ այս մոլորակի վրա սիրել են , որ քեզ ինչ-որ մի տեղ սիրում են արտասովոր ուժգնությամբ։ Սովորաբար այդպիսի սերը ողջ կանքի համար է լինելու․․ Երևի կայնքում ամենամեծ սերը  այն գտած ու չգտածն է, այն եղածն ու չեղածն է, այն տեսանելին ու անտեսանելին է․ միգուցե դրանից հետո էլ ուրիշ աշխարհ չի լինում այդչափ գեղեցիկ։ Մի օր գիտակցում ես, որ նա ում կսիրես այդչափ ուժգին ամբողջ կյանքիդ համար կլինի, բայց նա չի լինելու քո կողքին ամբողջ կյանքում, որովհետև դուք ապրել եք այնչափ մեծ ու երանելի սեր, որ բավական կլիներ մի ողջ կյանքի համար․․․ Դու գտնելու ես մի ողջ տիեզերք նրա մեջ, դու նրանով արբելու ես, ապրելու, բայց նրա տիեզերքում երբեք չմարող աստղ չես լինելու, ու դուք իրարով տարբեր մոլորակներ եք մնալու՝ հեռվում մի տեղ անծայրածիր տիեզերքում։ Նրա հետ՝ ու...
Image
Ես ու դու միմյանց նման ու աննման հայացքներով փոխանակվող մնացինք: Հետո էլ, ասում են, թե հայացքն ընդամենը ակնթարթ է, որտեղ պատկերները հատվում են, իսկ աչքերը հանդիպում նույն խաղի մեջ` ցույց չտալով որ խաղում հաղթել են ուզում... Ես հայացքներով քեզ այդպես բացահայտող մնացի՝ այնպես, ինչպես սկսել էինք: Ես առաջին հայացքից սիրահարվեցի քեզ՝ չմտածելով, որ այդ հայացքը վերջում հեռվից եմ որսալու, երբ արդեն դու մենակ ու հոգնաճանջ կլինես քո հայացքների մեջ, որոնց մեջ միայնությունդ ու հիասթափությունդ չես կարողանալու թաքցնես.. Բայց չէ որ, ես սովորել եմ պարտությունդ հաստատել նայելով աչքերիդ մեջ: Ես կրկին կորսամ հայացքդ, որպեսզի հպարտ ու վեհ լուռ անցնեմ աչքիդ առջևով .... Դու մի օր կհասկանաս իմ լռելու ու քո խոսելու տարբերությունը: Դու նաև կհասկանաս, որ լռել ուժեղներին է տրված, ու նրանք ովքեր լռում են, վաղ թե ուշ իրենց զսպվածությամբ և  իրենց ադեկվատ պահելու ու զգացնունքները վերահսկելու կարողությամբ հասնում են ավելի վեր քան դուք խոսողներդ եք... Եվ հետո, Հաղթական քայլը կյանքում է, գործողության մեջ, ոչ թե լե...
Image
Ի վերջո ամեն բան անցնում է, մնում ես դու, հա՝  մեկ էլ կիսով չափ լի բաժակը: Մոռացա ասեմ, դառը սուրճ եմ պատրաստում որ կիսատ չմնա բաժակս: Փողոցները այս անօդ, նման են այդ դեմքի արտահայտություններին, որ ունեն այդ փողոցներում քայլող անսեր մարդիկ, իսկ մեզ թվում էր, որ մի ամբողջ քաղաք կարող ենք արբեցնել մեր սիրով: Մենք չկանք, ու արբեցումներից էլ ոչ մի նշույլ: Մայթերի սերը ոտաբոբիկներով մաքրեցինք, այն դեպքում երբ աշունը սեր էր  ներարկելու. Մոռացել էի, որ մայթերին տերևներ էր կային հավաքելու: Աչքերիս աստղիկներով երկնքում քանի քանի աստղ վառեցինք, որ հետո ամեն գիշեր այդ աստղերով իմ աչքերի աստղիկները մարեմ: Մենք վերջապես երբ ենք հասկանալու, որ սիրուն հագուստներով մեր մարմիններն ենք ծածկում, բայց ոչ մի իր չկա, որով հուշերը կարողանանք ծածկել... Երբ ենք սովորելու, ամեն ինչ մի անկյունում կոկիկ հավաքել այդ սրտի մեջ, ամեն օր մաքրել փոշիները, խոսել նրա հետ, ու դասավորել ամեն ինչ գոնե այնպես, որ փնտրելուց՝ մեզ չկորցնենք դրանց մեջ... Սրտերը մաքրել կարողանալ է պետք, այնպես՝ ինչպես,  որ չենք ...
Image
Ուզում էի  ինձ պատկերել թղթի վրա բայց ուզում էի այնպես պատկերել, որ գույներ տամ տխրությանս: Հասկացա որ պետք է թեք գծերից սկսեմ․․․․ Սև մատիտ էր պետք ։ Սկսեցի խզբզել, հասկացա, որ սև մատիտն էլ պարբերաբար սրել է պետք։ Բութ ծայրով անընդհատ նույն խզբզոցը կլիներ, ուրիշ ոչինչ։ ինձ պետք էին ուղիղ ու կոշտ գծեր ․․․ Հասկացա , որ բարդ է ։ Էսքիզներն ավելի բարդ են , պետք է նախ պատկերել մտքում ․․․․ իսկ տխրությունը անընդհատ սրելն ու պատկերելը ավելի դժվար քան կարծում էի ։ Երբ ,որ մատիտները բութ ծայրով են լինում , դուրս ես գալիս սահմաններից, գժերն էլ անհավասար ու խճճված են լինում։ Ռետին էր պետք։ Ռետիններն էլ, շուտ էին վերջանում ։ Սև ու սպիտակը, այն սկիզբն էր, որ պետք էր հետագայում գույներ ստանալու համար ։ Գունավոր պատկեր ստանալու համար պետք սկսել սևից․․․
Image
Դու զգացել ես՝ ինչ անհամ է լինում սառցարանից հանած միրգը ու որ հալելուց հետո այլևս նույն տեսքը չի ունենում ու , որ այլևս նույնությամբ չես կարող պահել սառցարանում, որպեսզի մի ձմեռային կամայական օր լրացնես արևահամի պակասդ ։ Սառն ես, շատ ուրիշ ես՝  դու դու չես։ Հա, երևի նկատի ունես ուրիշ գույնի, ուրիշ համի, կամ անհամի Դու գոնե նկատել ես, թե ձմռանը  ցրտահարված ձեռքերը ոնց են այդուհետև հաճախ սառում ու ցավում ։ Հա , մի բան էլ ՝ դ ու գո՞նե նկատել ես մարդկանց , ովքեր բաց են թողնում գնացքը։    Սառն է , սիրուն ժպտում է, ուրախանում, մեկ մեկ երջանկությունից պոռթկում , մեկ մեկ փայլուն աչուկներ ունենում Բայց սառն է , կում կում ես խմում, որ չհիվանդանաս, դանդաղ ես կուլ տալիս , որ կոկորդդ շատ չվնասես , իր հետ սկսում ես զգույշ լինել։ Սիրուն խոսում է, սիրուն շարժուձև ունի բայց ջերմության պակաս կա ։ Մեկ ձևանում է անտարբեր , մեկ այդ անտարբերության պատճառով ինքն իրեն ուտում , հետո փորձում պայքարել իր դեմ, փորձում ապրել, ապրել.. Բայց ճշմարտությունն այն է, որ ջե...
Image
Մարդիկ ինչքան պարտավորություններ ու պատասխանատվություն են թողնում Նոր տարվան, ինչքան հույսեր ու երազանքներ են կապվում  ընդամենը մի գիշերվա հետ, որտեղ ամեն ինչ կախարդական է, որտեղ  բոլոր երազանքները իրականանում են ու  մարդիկ օրերն են հաշվում ՝ թե երբ է սկսվելու այդ կախարդանքը։ Ես մի-քիչ կշեղվեմ կախարդանքից, կմոռանամ , որ ժամեր անց վառվելու են մոմերը ու բոլորը լիքը բաժակներով ու լիառատ սեղաններով դիմավորելու են նոր տարին։ Մարդի՛կ,նոր տարին ու հրաշքները մենակ այս օրվա համար չեն, ուղղակի նոր տարին մի  առիթ է , հին տարին վերանայելու, հինը մտովի թողնելու անցյալում և նորը ՝ թարմ մտքերով սկսելու ․ ․․ Ուրեմն, ուղղակի սիրեք իրար, միշտ սիրեք՝ առանց առիթի,  ժպտացեք, ներեք, ընդունեք, հասկացեք ․․․  եթե ուզում եք փոխել ձեր կյանքը մի սպասեք ամանորի գիշերվան, մի՛ սպասեք  հարմար առիթի, որովհետև այդ առիթը չի գալու երբեք , որովհետև այդ առիթն էլ սպասում ՝ թե երբ են իրեն ստեղծելու, ուղղակի գտեք ձեզ ու ձեր միջի Աստծուն, բացահայտե՛ք ձեր բոլոր պոտենցիալները, ստեղծե՛ք, արա...
Image
Հասկանում ես` պետք է վազել այս կյանքի հետևից ։ Հասկանում ես, որ հիմա գիշեր է , բայց մինչ լույս կբացվի պետք է մտքերդ իմի բերես , ու րոպե առաջ արթնանաս ՝ չէ վերթռնես, որ վազես կյանքի հետևից, որովհետև նույնիսկ անկողնում ժամերով պտտվելու ժամանակ չկա, որովհետև կյանքը շարժում է սիրում, կյանքը արագություն է ուզում ։ Դու հասկանում ես , որ մտքերը ավելի շատ են, իրագործելիքդ ավելի շատ ու իրենք ավելի շուտ են արթնանում քան դու կհասցնես անկողնուցդ վեր կենալ։ Դու հասկանում ես, որ գիշերը բավական շատ է քնելու համար , դրա համար է , որ այդ ժամին մեծ ուղեղները գաղափարներ են մշակում, որ առավոտյան  լույս սփռվի այդ գաղափարների վրա։ Դու վազում ես կարծես ընկել ես կյանքի հետևից , որովհետև կյանքը գնացք չէ, մեքենա չէ, կյանքում արագությունը չափելու եղանակները հիմա  մեգա կամ գեգեբայթերն են ։ Կյանքի միակ փոխադրամիջոցը հրթիռն է , որովհետև հեռուն ես ուզում գնալ, պետք է երբեմն էլ ոտքերդ գետնին չզգաս , իսկ մտքերդ ՝ իրենց արագությամբ միայն տիեզերք կարող ես հասնել։ Դու հասկանում ես , որ...