Posts

How transcendental meditation changed my life

Image
  The positive energy flows through all veins and it surrounds both me and my family and friends, I know that if I need to find an answer related to my path, my job, my career, education and personal relationship I need to meditate at least two times a day. I don`t need now to be in a   mess, to feel anxious or angry. I just need to sit for 30 minutes in a silence with my own body and the amazing part of it is that I don`t need to imagine something extraordinary or fantastic while meditating. Could You imagine that sitting in silence and repeating You own mantra can bring You the ideal reality and the worlds peaceful and harmonious condition You`re in? I know, now you are saying "How personal mantra can change my life?"  I will give you an answer that yes. Mantra can do wonders. I felt the same way at the beginning, but after my first trial, I started to live in another amazing world where there is all positive thing happening. New job, new people, new opportu

Սովորելը՝ երազանքների իրականացման ճանապարհորդություն

Image
Սեպտեմբերմեկյան հուշերի ֆոնին, բոլորս էլ մտովի վերադառնում ենք թե դպրոցական, և թե ուսանողական տարիներ.. Երևի սա էլ իմ ժամանակն էր անդրադառնալու, թե կրթության, թե հայաստանյան բուհերի իրականության, և թե առհասարակ ուսման հետ կապված առկա խնդիրներին։ Եվ այսպես: 6 տարի առաջ էր, երբ իմ շատ բուռն ու հետաքրքիր դպրոցական կյանքը պետք է փոխարինվեր համալսարանակ (դե շատ լուրջ ու պատասխանատու) կյանքով, ու ինչպես բոլորը, ես էլ հայտնվեցի մի տեղում, որի մասին անկեղծ ասած չէի երազել, չէի պատկերացրել... Երևանի Պետական Համալսարան։ Ես ստեղծագործում էի, երգում, ունեի շատ֊շատ հետաքրքրություններ, հաջողություններ, որոնց շնորհիվ էլ երևի միշտ տարբերվել էի.. Ակտիվ, նախաձեռնող, ու ինձ թվում էր, որ համալսարան եմ գնում, այնտեղ էլ ինչ որ մի֊բան փոխելու։ Չնայած իմ ունեցած բազում այլ հետաքրքրությունների հայտնվեցի ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի, թյուրքագիտության բաժնում։ Դե, էլ չասեմ, որ թյուրք, թուրք տերմինների տարբերությունը չգիտեի, կամ քարտեզում ույղուրների ու բաշկիրների տեղը չգիտեի... բայց չէ՞ որ, ես գնացել էի

Քո երազանքների ամառը

Image
Ամառը բնավորություն ունի, ու ամռանը փայլում են այն աստղերը, որոնք խոստանում են․․ Իսկ դու նկատե՞լ ես, որ ամռանը միշտ թվում է, թե կա մի նոր բան սկսելու՝ նոր գաղափար, նոր մտքեր, կամ միգուցե սեր։ Գտե՞լ ես արդյո՞ք, քո սրտի ամառը։   Այն ամառը որ սրտիդ զարկերն է ուժգնացնելու, այն ամառը, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսուհին ես լինելու, կամ այն ամառը, որտեղն ծովն ու էկզոտիկան են տիրում մտքերիդ, կամ միգուցե անձրևն ու ձյունը․ ով գիտի։ Քո ամառը հնարավոր է ինչ-որ հեռու մի տեղ է, որտեղ մեկուսի բնության հետ կարողանալու ես  ներդաշնակվել, լսել թռչունների ձայնը ու վայելել լիակատար երանությունը։ Եթե ինչ-որ կերպ գտար քո ամառը, ուրեմն այն արդեն սկսված է, իսկ   Եթե ոչ, ուրեմն միասին ենք իմի բերում խենթ ու խելառ ամառային մտքերդ։ Կազմիր նոր աշխատանքային պլան, կամ բիզնես ծրագիր։ Սովորաբար ամռան ընթացքում եղանակն ավելի տրամադրող է, օրերը երկար են՝ չնայած երոկոյան զբոսանքների, ակտիվ կյանքի, կամ գրավիչ ժամանցի տարբեր տարրերի առկայությանը։ Ամռան ջերմ ու հաճելի երեկոները օգտագործիր ընկերներիդ հետ նոր գաղափարների քն

Մանկությունը մեծերի երազանքն է...

Image
Մենք մեծ-մեծիկներս հաճախ ենք գրում, թե ինչ չքնաղ է մանկական աշխարհը, ինչքան գունագեղ ու անհոգ է այնտեղ... Ի՞նչ է, մանկությունը միայն թվերի համակարգ է։ Մանկությունը հոգևիճակ է, որը հասու է մեծերի համար նույնպես: Մանկությունը բարի սրտով, դրական տրամադրվածությամբ, թեթև ու ներդաշնակ ապրել կարողանալն է: Այն թիվ չէ, տարիք չէ, և ոչ էլ թվաբանական որևիցէ ալգորիթմ: Թվերը հորինել ենք, տարիները դասդասել մեր շալակին, որ հետո ամբողջ կյանքում երազենք «Մանուկ» զգալու մասին: Մարդկային հարաբերությունները խճճում ենք, կյանքը ոլորաններում ու կածաններում կառուցում, որ հետո ամբողջ կյանքում հարթենք մեր իսկ ստեղծած խորդուբորդ ճանապարհները: Գույները փոխարինում ենք սևերով ու սպիտակներով, գորշերով ու մուգերով, որ հետո մի ողջ կյանք փնտրենք այն գույները, այն հրաշքը կյանքը, որ ունեինք մեր մանկության աշխարհում: Մենք՝ մեծ մանուկներս, ամեն ինչ թողել ենք, որպեսզի մեծանանք՝ ավելի ճիշտ, որպեսզի բարդացնենք, որպեսզի զբաղվենք նրանով ինչով, որ «Մեծերն» են զբաղվում: Իսկ միգուցե այսօր ժամանակն է հիշելու « երանի լինեի մանուկ»
Image
Դու երբեք էլ չես իմանա․․․․․ Միգուցե ճանապարհները տարբեր կերպ են հատվում ու խաչվում, ու դու երբեք չգիտես, թե որտեղ են այդ հանգուցները, որտեղ են այդ կապերն ու քարկապները, ու որտեղ է այդ թելը բաց թողնվում․․․ ...բայց դու երբեք չես իմանա, որ քեզ մի տեղ՝ այս մոլորակի վրա սիրել են , որ քեզ ինչ-որ մի տեղ սիրում են արտասովոր ուժգնությամբ։ Սովորաբար այդպիսի սերը ողջ կանքի համար է լինելու․․ Երևի կայնքում ամենամեծ սերը  այն գտած ու չգտածն է, այն եղածն ու չեղածն է, այն տեսանելին ու անտեսանելին է․ միգուցե դրանից հետո էլ ուրիշ աշխարհ չի լինում այդչափ գեղեցիկ։ Մի օր գիտակցում ես, որ նա ում կսիրես այդչափ ուժգին ամբողջ կյանքիդ համար կլինի, բայց նա չի լինելու քո կողքին ամբողջ կյանքում, որովհետև դուք ապրել եք այնչափ մեծ ու երանելի սեր, որ բավական կլիներ մի ողջ կյանքի համար․․․ Դու գտնելու ես մի ողջ տիեզերք նրա մեջ, դու նրանով արբելու ես, ապրելու, բայց նրա տիեզերքում երբեք չմարող աստղ չես լինելու, ու դուք իրարով տարբեր մոլորակներ եք մնալու՝ հեռվում մի տեղ անծայրածիր տիեզերքում։ Նրա հետ՝ ում հե
Image
Ես ու դու միմյանց նման ու աննման հայացքներով փոխանակվող մնացինք: Հետո էլ, ասում են, թե հայացքն ընդամենը ակնթարթ է, որտեղ պատկերները հատվում են, իսկ աչքերը հանդիպում նույն խաղի մեջ` ցույց չտալով որ խաղում հաղթել են ուզում... Ես հայացքներով քեզ այդպես բացահայտող մնացի՝ այնպես, ինչպես սկսել էինք: Ես առաջին հայացքից սիրահարվեցի քեզ՝ չմտածելով, որ այդ հայացքը վերջում հեռվից եմ որսալու, երբ արդեն դու մենակ ու հոգնաճանջ կլինես քո հայացքների մեջ, որոնց մեջ միայնությունդ ու հիասթափությունդ չես կարողանալու թաքցնես.. Բայց չէ որ, ես սովորել եմ պարտությունդ հաստատել նայելով աչքերիդ մեջ: Ես կրկին կորսամ հայացքդ, որպեսզի հպարտ ու վեհ լուռ անցնեմ աչքիդ առջևով .... Դու մի օր կհասկանաս իմ լռելու ու քո խոսելու տարբերությունը: Դու նաև կհասկանաս, որ լռել ուժեղներին է տրված, ու նրանք ովքեր լռում են, վաղ թե ուշ իրենց զսպվածությամբ և  իրենց ադեկվատ պահելու ու զգացնունքները վերահսկելու կարողությամբ հասնում են ավելի վեր քան դուք խոսողներդ եք... Եվ հետո, Հաղթական քայլը կյանքում է, գործողության մեջ, ոչ թե լեզվի:
Image
Ի վերջո ամեն բան անցնում է, մնում ես դու, հա՝  մեկ էլ կիսով չափ լի բաժակը: Մոռացա ասեմ, դառը սուրճ եմ պատրաստում որ կիսատ չմնա բաժակս: Փողոցները այս անօդ, նման են այդ դեմքի արտահայտություններին, որ ունեն այդ փողոցներում քայլող անսեր մարդիկ, իսկ մեզ թվում էր, որ մի ամբողջ քաղաք կարող ենք արբեցնել մեր սիրով: Մենք չկանք, ու արբեցումներից էլ ոչ մի նշույլ: Մայթերի սերը ոտաբոբիկներով մաքրեցինք, այն դեպքում երբ աշունը սեր էր  ներարկելու. Մոռացել էի, որ մայթերին տերևներ էր կային հավաքելու: Աչքերիս աստղիկներով երկնքում քանի քանի աստղ վառեցինք, որ հետո ամեն գիշեր այդ աստղերով իմ աչքերի աստղիկները մարեմ: Մենք վերջապես երբ ենք հասկանալու, որ սիրուն հագուստներով մեր մարմիններն ենք ծածկում, բայց ոչ մի իր չկա, որով հուշերը կարողանանք ծածկել... Երբ ենք սովորելու, ամեն ինչ մի անկյունում կոկիկ հավաքել այդ սրտի մեջ, ամեն օր մաքրել փոշիները, խոսել նրա հետ, ու դասավորել ամեն ինչ գոնե այնպես, որ փնտրելուց՝ մեզ չկորցնենք դրանց մեջ... Սրտերը մաքրել կարողանալ է պետք, այնպես՝ ինչպես,  որ չենք մոռանում ամեն