Այգում ուժեղ քամուց հետո բոլոր արևածաղիկները կախեցին գլուխները ։ Մնաց մեկը , մեծ ու լայն բացված ։ Մնացին ինքն ու արևը ։ Արևը ժպտալու էր իրեն, ինքը կլանելու լույսն ու ջերմությունը և քամիների դեմ մենակ էր մնալու՝ անտեր ու անօգնական։ Արևածաղիկը տխրել էր ։ Ընկերներն էլ չկային, շուրջբոլորը կախված կամ ջարդված գլուխներ էին ։ Հասկացավ, որ իր գեղեցկությունը ոչինչ է , որովհետև ոչ ոք չկա , որ իրեն առավոտյան բարի լույս մաղթի , զեփյուռը խաղա միասին օրօրվան, սպասեն այգեպանին , ով ամեն առավոտ նույն ժամին մշակում է ու ջրում այգին, իսկ նրանք վիճում, թե ում է առաջինը ջրելու ։ ՀԻմա միայն ինձ է ջրելու , ընկերներս չկան , հիմա ու՞մ հետ եմ մրցելու , սպասելու իմ ջրվելու հերթին։ Ամեն առավոտ կգա այգեպանը, ինձ ջուր կտա , իսկ ես այդպես էլ կսովորեմ երանելի կյանքին , բայց եթե սկսեմ չպայքարել կյանքիս համար կհայտնվեմ նրանց կողքին։ ՄԻ ժամանակ , ինչքան էի նախանձում մյուսների , ում ավելի լավ էին խնամում, շատ ջրում, իսկ ինձ երբեմն մոռանում ։ Այ քեզ կյանք , հիմա ում հետ վիճեմ, ու հետ հ...