Ասում են եթե ուզում ես ունենալ այն, ինչ երբեք չես ունեցել, արա այն, ինչ երբեք չես արել։ երբեմն վախենում ենք , հա, հենց դա անելուց, վախենում ենք կորցնել ճանապար հը, որովհետև մենք երբեք այդ ճանապարհով չէինք գնացել ։ Ի՞նչ է ,կկորե՞նք: ի՞նչ կլինի որ։ Երբեմն պետք է կորել, կորել նոր բան որոնելու , նոր մադկանց, նոր մտքեր: Դրանք ծնվում են ինչ որ պահի, ինչ որ տեղ, որտեղ մենք կորել էինք։ Դրանք ծնվում են ամենաանհարմար իրավիճակներում , ասենք ամենատխուր պահերին, կամ հակառակը։ Ամենահուսահատ պահերին հանդիպում ենք ամենանվիրական երազանքներին դեմ առ դեմ , հանդիպում ենք ամենաանկեղծ զգացմունքներով մարդկանց․ ու ո՞վ է ասել , որ փակուղի գոյություն ունի , ո՞վ է ասել , որ պետք է վախենալ մթությունից։ Մութ թունելի մեջ այնքան էլ քաոս չէ, այնտեղ հաճախ մեքենաներ էլ են հանդիպում, վերջապես աստղերն էլ են մթության մեջ փայլում ։
Posts
Showing posts from October, 2016
- Get link
- X
- Other Apps
Ես կփակեմ սենյակիս վարագույրը , որ չիմանամ, թե գիշեր է , որովհետև, երբ գիտեմ գիշեր է լուսինն եմ գրկում ,որը թերևս աչքերիդ հաղորդ , քո բույրին ծանոթ ամենամոտ մարմինն է։ Երբ մեր հայացքները լուսնին էին նայում, նրան խնդրեցի պահել պատկերը, որ հենց կարոտեմ , սպասեմ վերադարձին ու լուսինը մատիտով նկարեմ այնքան , մինչև լուսանա։ Վարագույրը փակ է , աստղերը չկան, ու թևերիս ազատությունը պատուհանով փակել եմ, առանց մտածելու, որ գիշերն առանց այդ էլ մտքերիս ազատություն էր տվել ։ Տարածության մեջ լողում էին աստղակերպ փայլում ու փակվում սենյակում զգալով չորս պատի՝ պատրանքին բռնացող , գաղջ օդախառն անիմաստությունը ։ Գիշերը իմն էր առանց երազանքների, ու օդում անսերը , բնավ անծանոթ ։ Մարդու երազանքները թևեր ունեն, ու դրանց փայփայել չորս պատի մեջ՝ նշանակում է առնետներ պահել ներսում ու թողնել ՝ պատերդ որ առանց ապակի են, քանդի անխնա։ Պատերդ կրծած են, բայց երբեք թույլ չես տալիս օտար առնետներին ներսուդուրս անել, սակայն դատարկ տարածքներում առնետները միշտ էլ ներ...
- Get link
- X
- Other Apps
Մարդ, ով թույլ չի տալիս դիմացինին իրեն ընկալել հանգեցնում է նրան, որ իրեն կարող են ընկալել այնպես, ինչպես որ նրանք են ուզում։ ԵԹե մարդիկ չգիտան, թե տվյալ ապրանքը ինչից է պատրաստված սկսելու են հորինել, հետո վարկածներ առաջ բերեն ու պնդեն ․․․․ Քանի Կոլոմբոսը չէր հայտնաբերել Ամերիկան մարդիկ տեղյակ չէին Երկիր մոլորակ ի այդ արևմտյան կիսագնդի մասին ու չէի կարող Ամերիկա կոչել՝ մանավանդ կանխագուշակել ապագայի այդ հզոր տերության գոյությունը։ Քանի Մենդելևևը չէր ստեղծել քիմիական տարրեի պատկերը , մարդիկ չէի էլ պատկերացնում՝ ինչպիսի քիմիական կապերի առաջացմանը կարող է մասնակցել երկաթը։ Քանի համակարգչի հայտնագործությունը չէր արվել , մարդիկ չէին կարող պատկարացնել ինչպիսի հնարավորություններ է այն ստեղծելու կամ առավել ևս համացացի մասին։ Պետք է լինել այնպիսի մեկը, ով արժանի կլինի բացահայտման, հետո ինչ- որ մեկի գյուտը կոչվելու ։ Երբ որ չես թողնում քեզ ընկալեն այնպիսին ինչպիսին ...
- Get link
- X
- Other Apps
ՄԻ թեյի բաժակից մյուսին էի անցնում ,հետո վերցնում թերթեր , գրքեր այս ու այն կողմ դնում , որոշում կարդալ,բայց աչքերս մի կետին հառած թերթում էի, ու անհնար էր մտքերը կենտրոնացնել ․ որոշեցի փակեմ ու դնեմ սեղանին։ Վերցրի մի գրիչ ինչ- որ կլորակներ ու քառակուսիներ խզբզեցի ( երևի ինձանից լավ նկարիչ էլ դուրս կգա) ու որոշեցի , որ զոհը այս անգամ այդ թղթի կտորը կլինի ։Նկարիչները կարողանում են իրենց զգացմունքները հանձնեն կտավին, երևակայական զեղումները գույներ կոչել ու ստրեսապատկերները գլուխգործոց անվանել ։Հա , իմիջիայլոց , ասում են ՝ նկարելը լավ հակադեպրեսանտ է։ Չէ , երևի սոված եմ ։ Լավ կլինի սառնարանի վրա հարձակում գործեմ ։ Սկզբից շոկոլադին կմոտենամ , որովհետև շոկոլադները սովոր են դեպրեսված մարդկանց կուլ տալ, ու իրենց համար բացարձակ անվնաս կլինեմ։ Դեպրեսված մարդը ամենաշատը դրանից է վախենում՝ բացասական ազդել մյուսի վրա։ Դրա համար մարդիկ՝ խնայելով մարդկանց , կրծում են շոկոլադի նյարդերը , իսկ եթե զգում ես քեզանից դուրս եկող էներգիան , ուրեմն վնաս չի սպառնում սառնարանի մյու...
- Get link
- X
- Other Apps
Ես ուզում էի ծովը լռեր, որ ինձ լսեի , հետո ուզում էի ես լռեի որ ծովի ալիքների ձայնը լսեի, բայց երբ որ ներսս ավելի բարձր էր աղմկում ծովի ալիքներն էլ էին ուժեղանում ։ Դրա համար է , որ նյարդային մարդիկ մեկը մյուսին հերթ չեն տալիս խոսելու, ինչքան բարձրա է սկսում խոսալ նրանցից մեկը , այնքան բարձրանում է մյուսի ձայնը։ Երբ որ հանդարտվեցի ծովը լռեց։ Ես հասկացա , որ ծովը միշտ է սիրուն ու առավել ևս ալիքների ձայնը՝ միշտ տանելի ու լսելի ։ Դրա համար էլ նյարդային մարդկանց հետ խոսելիս՝ եթե չենք ուզում դուրս գան ափերից , պետք չի, որ պահպանենք իրենց տոնը, այլ պետք է հանգստանանք ու խոսենք ավելի ցածր։ Չէր ստացվում ։ Քարերին կանգնում էի ՝ ցավեցնում էին, ծովում լողում էի ալիքները քշել էին ուզում ։ ԵՍ հասկացա, որ նյարդային մարդը խախտում է բնության օրինաչափությունը, խախտում է մոլորակը։ Դրա համար մարդկանց բնությունը սիրել ու բնության հետ ներդաշնակել է պետք։ Գժված ծովի հետ պետք է խոսել, սիրել ու խաղաղեցնել ։ Անարդար էր։ ՈՒ անարդարությունը մեր ՝ բնության հանդեպ սխալ վերաբերմունքից է գալիս։ ...
- Get link
- X
- Other Apps
Ես հասկացա , որ դրսի աղմուկը խլացնում էր ներսիս ձայնը, շեղում մտքերս։ Դրսի աղմուկը այն է, ինչ պետք չէ մի մարդու ում ներսը առանց այն էլ աղմկում է ։ Նեսի աղմուկը լռեցնելու մ իակ տարբերակ մենակ մնալն էր։ ԵՍ փակում էի պատուհանս, անջատում երաժշտությունը որպեսզի լռությունը ոչինչ չխախտի։ Բայց լռությունը միայն այն չէ ինչ չկա ականջներումդ , այլ այն է ինչ կա կամ չկա ներսումդ ։ ԵՍ ուզում էի մենակ մնալ, որովհետև կարոտել էի․․ Մենակության մեջ ներսիս ձայնն ավելի էր լսելի դառնում , իսկ դրսի աղմուկի մեջ ես կորցնում էի նրա ձայնը։ ԵՍ ուզում էի մենակ մնալ, որ ինձ նրանից ոչ ոք չբաժանի։ Ես հասկացա , որ կորցրել եմ ինքս ինձ ։ Մեկ մեկ սլաքներ են լինում կյանքում, որ ուզում ես հավերժ մնան այդ կետում, ու մարդիկ այդ սլաքը կանգնեցնելու համար , որոշում են մնալ մենակ, իսկ մնալ մենակ նշանակում էր երբեք չկարողանալ մոռանալ նրան։ Իմ սլաքը ամենասիրում կետում էր՝ այնտեղ , որտեղ հանդիպել էր մեծ սլաքին։ Առավոտ, կեսօր, Երեկո․.. Ոչինչ չէր փոխվում։ Առավոտյան արևածագի հետ, մարդիկ միշտ ինչ -որ հույսով են լցվում, ի...