
Մարդիկ ինչքան պարտավորություններ ու պատասխանատվություն են թողնում Նոր տարվան, ինչքան հույսեր ու երազանքներ են կապվում ընդամենը մի գիշերվա հետ, որտեղ ամեն ինչ կախարդական է, որտեղ բոլոր երազանքները իրականանում են ու մարդիկ օրերն են հաշվում ՝ թե երբ է սկսվելու այդ կախարդանքը։ Ես մի-քիչ կշեղվեմ կախարդանքից, կմոռանամ , որ ժամեր անց վառվելու են մոմերը ու բոլորը լիքը բաժակներով ու լիառատ սեղաններով դիմավորելու են նոր տարին։ Մարդի՛կ,նոր տարին ու հրաշքները մենակ այս օրվա համար չեն, ուղղակի նոր տարին մի առիթ է , հին տարին վերանայելու, հինը մտովի թողնելու անցյալում և նորը ՝ թարմ մտքերով սկսելու ․ ․․ Ուրեմն, ուղղակի սիրեք իրար, միշտ սիրեք՝ առանց առիթի, ժպտացեք, ներեք, ընդունեք, հասկացեք ․․․ եթե ուզում եք փոխել ձեր կյանքը մի սպասեք ամանորի գիշերվան, մի՛ սպասեք հարմար առիթի, որովհետև այդ առիթը չի գալու երբեք , որովհետև այդ առիթն էլ սպասում ՝ թե երբ են իրեն ստեղծելու, ուղղակի գտեք ձեզ ու ձեր միջի Աստծուն, բացահայտե՛ք ձեր բոլոր պոտենցիալները, ստեղծե՛ք, արա...