Քո երազանքների ամառը
Ամառը բնավորություն ունի, ու ամռանը փայլում են այն աստղերը, որոնք խոստանում են․․ Իսկ դու նկատե՞լ ես, որ ամռանը միշտ թվում է, թե կա մի նոր բան սկսելու՝ նոր գաղափար, նոր մտքեր, կամ միգուցե սեր։ Գտե՞լ ես արդյո՞ք, քո սրտի ամառը։ Այն ամառը որ սրտիդ զարկերն է ուժգնացնելու, այն ամառը, որտեղ ֆիլմի գլխավոր հերոսուհին ես լինելու, կամ այն ամառը, որտեղն ծովն ու էկզոտիկան են տիրում մտքերիդ, կամ միգուցե անձրևն ու ձյունը․ ով գիտի։ Քո ամառը հնարավոր է ինչ-որ հեռու մի տեղ է, որտեղ մեկուսի բնության հետ կարողանալու ես ներդաշնակվել, լսել թռչունների ձայնը ու վայելել լիակատար երանությունը։ Եթե ինչ-որ կերպ գտար քո ամառը, ուրեմն այն արդեն սկսված է, իսկ Եթե ոչ, ուրեմն միասին ենք իմի բերում խենթ ու խելառ ամառային մտքերդ։ Կազմիր նոր աշխատանքային պլան, կամ բիզնես ծրագիր։ Սովորաբար ամռան ընթացքում եղանակն ավելի տրամադրող է, օրերը երկար են՝ չնայած երոկոյան զբոսանքների, ակտիվ կյանքի, կամ գրավիչ ժամանցի տարբեր տարրերի առկայությանը։ Ամռան ջերմ ու հաճելի երեկոները օգտագործիր ընկերներիդ հետ նոր ...