
Դու երբեք էլ չես իմանա․․․․․ Միգուցե ճանապարհները տարբեր կերպ են հատվում ու խաչվում, ու դու երբեք չգիտես, թե որտեղ են այդ հանգուցները, որտեղ են այդ կապերն ու քարկապները, ու որտեղ է այդ թելը բաց թողնվում․․․ ...բայց դու երբեք չես իմանա, որ քեզ մի տեղ՝ այս մոլորակի վրա սիրել են , որ քեզ ինչ-որ մի տեղ սիրում են արտասովոր ուժգնությամբ։ Սովորաբար այդպիսի սերը ողջ կանքի համար է լինելու․․ Երևի կայնքում ամենամեծ սերը այն գտած ու չգտածն է, այն եղածն ու չեղածն է, այն տեսանելին ու անտեսանելին է․ միգուցե դրանից հետո էլ ուրիշ աշխարհ չի լինում այդչափ գեղեցիկ։ Մի օր գիտակցում ես, որ նա ում կսիրես այդչափ ուժգին ամբողջ կյանքիդ համար կլինի, բայց նա չի լինելու քո կողքին ամբողջ կյանքում, որովհետև դուք ապրել եք այնչափ մեծ ու երանելի սեր, որ բավական կլիներ մի ողջ կյանքի համար․․․ Դու գտնելու ես մի ողջ տիեզերք նրա մեջ, դու նրանով արբելու ես, ապրելու, բայց նրա տիեզերքում երբեք չմարող աստղ չես լինելու, ու դուք իրարով տարբեր մոլորակներ եք մնալու՝ հեռվում մի տեղ անծայրածիր տիեզերքում։ Նրա հետ՝ ու...