 
 Ուզում էի  ինձ պատկերել թղթի վրա բայց ուզում էի այնպես պատկերել, որ գույներ տամ տխրությանս: Հասկացա որ պետք է թեք գծերից սկսեմ․․․․   Սև մատիտ էր պետք ։   Սկսեցի խզբզել, հասկացա, որ սև մատիտն էլ պարբերաբար սրել է պետք։ Բութ ծայրով անընդհատ նույն խզբզոցը կլիներ, ուրիշ ոչինչ։ ինձ պետք էին ուղիղ ու կոշտ գծեր ․․․   Հասկացա , որ բարդ է ։   Էսքիզներն ավելի բարդ են , պետք է նախ պատկերել մտքում ․․․․  իսկ տխրությունը անընդհատ սրելն ու պատկերելը ավելի դժվար  քան կարծում էի ։    Երբ ,որ մատիտները բութ ծայրով են լինում ,   դուրս ես գալիս սահմաններից, գժերն էլ անհավասար ու խճճված են լինում։   Ռետին էր պետք։ Ռետիններն էլ, շուտ էին վերջանում ։    Սև ու սպիտակը, այն սկիզբն էր, որ պետք էր հետագայում գույներ ստանալու համար ։   Գունավոր պատկեր ստանալու համար   պետք սկսել  սևից․․․     
