Վաղուց երազում էի էրգրով ճանապարհորդելու մասին։

Երազում էի տեսնեի այն ամենը ՝ ինչ պարտավոր է ամեն հայ գոնե մեկ անգամ տեսնել, ու  երանի այն աչքերին , որ այսքան տարի անց հիանում է մեր պատմության գոհարներով, հպարտ կանգնում օտարի հողին ՝  իրեն պատկանելու զգացողությամբ (թերևս այս զգացողությունն է տանջում ամբողջ ճանապարհին )։
 երանի այն ականջին , որ լսում է Վանի ծփանքը։ Մի պահ մոռանում ես օտարի երկրում գտնվելու հանգամանքը,անջատում ես ուղեղդ, որովհետև ուզում ես հայի աղոթք լսել, ավաղ…… Ու այս նույն մտորումներով,  զգացումներով ճանապարհը տանում է դեպի Անի, գեղեցկություն,Պալատական քաղաք,ուղղակիտեսնել է պետք, Անիի մայր տաճարում մի պահ աչքերդ փակում ես ու աղոթում, ու եթե քեզ կորցնես կվազես այդ հրաշք դաշտերով ու այդ ճանապարհը տանում է դեպի Հայաստանի հանրապետություն ,քիչ այն կողմ սահմանն է Հայաստան –Թուրքիա, քո տուն գնալու համար, քո հայրենիք գնալու համար…….. մի խոսքով…..,սահմաններ, պատնեշներ թերևս անզորությունից ոչինչ չի մնում՝ քան ուղակի հիանալ տեսածովդ: Ավելի խորն են զգացողությունները, ու սիրտդ ավելի լցված ,երբ  այս ամենին նայում ես Հայաստանի սահմանին կանգնած. Երբ անթարթ աչքերով նայում ես այս կողմ, ու անզորությունից …….<< ՀԱվատում եմ  Հայի ուժին` զորեղ ազգի սերնդին Ու հավատում եմ , որ ես էլի ետ կգամ Անի, հաջորդ  անգամ արդեն ՝ տանտիրոջ կարգավիճակով>>-  Անի մայր տաճարում մոմեր վառելով շշնջում եմ..
 «Չեմ սխալիր, եթե ըսեմ,- գրում է նշանավոր ճարտարապետ Թորամանյանը,- որ մոտավորապես 2500 մեթրեն ավելի երկարությամբ պարիսպ է շինված Սմբատի ձեռքով քաղաքի շուրջը, առնվազն 8-10 մեթր բարձրությամբ և մեկ մեթր թանձրությամբ, ամբողջովին կրաշաղախ մածուցիկ հրաբխային ավազաքարերով, երկու կողմեն սրբատաշ։Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, իջևանատներ։ Այնտեղ կառուցվել էին տասնյակ եկեղեցիներ, տաճարներ, պալատներ, շքեղ հյուրանոցներ, աշխարհիկ բազմաթիվ այլ շենքեր։ Ժողովրդի ասելով՝ Անին ուներ հազար ու մի եկեղեցի։ 961 թ Աշոտ Գ Բագրատունին դարձնում է Անին իր երկրի մայրաքաղաքը։ Անին աննկարագրելի գեղեցկություն ունի, թեպետ այսքան դարեր են անցել ,բայց դեռ շարունակում ենք հիանալ ճարտարապետական գոհարներով, մեր հզոր թագավորության մայրաքաղաքով,պարիսպներով անառիկ , որ մինչև այժմ պահպանվել է և ինչու չէ՝ ուրախալի, որ վերականգնել են,  և դեռ վերականգնողական աշխատանքները շարունակվում են, թերևս մեզ մնում է ուրախանալ այսքանով՝ պահպանվում են պատմական արժեքները, բայց տխրում ես , երբ այդ նույն եկեղեցիները չես կարող մտնել ՝մզկիթ են դարձրել: Ոչինչ, հային հուսադրում է թեկուզ այդ փաստը՝ ավելի լավ է մզկիթ բայց պահպաանվի, հակառակ դեպքում՝ եկեղեցիները հիշեցնում են գոմեր: Նայելով վանքերին մի աննկարագրելի ուժ է արթնանում մեջդ։  Չգիտեմ ինչպես անվանել,երևի հային բնորոշ ուժ է դա: Նայելով մայրաքաղաք Անիի Սմբատաշեն անառիկ պարիսպներին ակամայից պատկերացնում ես,կամ ՝ չես էլ կարողանում պատկերացնել ՝ որքան հզոր են եղել մեր թագավորները: Ցավալի է, երբ ամեն վանքի արանքից մի մինարեթ է վեր խոյացել, ու օր օրի վեր Խոյանում: Քո հողում,բայց միաժամանակ թշնամու երկրում : Ամեն անկյունում ցուցատախտակների ես հանդիպում, որոնք պատմում են ինչ- որ  կեղծ, անհասկանի պատմություն, գայլի բնազդով այս ազգի գլոխգործոցներից, որտեղից  մարդկանց այդպիսի մտքի թռիչք՝ հորինելու այդ ամենը: Ու ջանում ես պատահած օտարերկրացուն  ,որ անտեղյակ է, կամ քիչ տեղյակ Հայոց պատմությունից, բացատրել,պատմել ճշմարտությունը, Ցավալի է.. ու Անիին Հայի հայացքին,հայի աղոթքին,երգին կարոտ թողնելով հեռանում ես, հայացքդթողնելով  հեռվում՝  կարոտ մնալով գեթ մեկ քարի ու թփի:
Ճանապարհը երկար է, դեռ շատ բան ունենք տեսնելու մեր պատմական հայրենիքում, արոտավայրեր, կիսավեր տներ, նախկին հայկական գյուղեր,այժմ մեծամասամբ քրդերով բնակեցված: Քանի հայի աչք է այս քարերին կարոտ մնացել, Ու վերջապես ինչ գեղեցկություն ենք թողել ու եկել, իմ ու  քո հայրենիքը հրաշագեղ է: Ճանապարհը տանում է դեպի Կարս ..Կարս.. Չարենց.. Կարսի այգին,Կարսի գետ. Տունը՝ շինված անտաշ քարով , Կարսի բերդ, Վարդանի կամուրջ..ակամայիցշուրթերդ հնչեցնում են մեծն բանաստեղծ Չարենցի տողերը: Չարենցի տան մոտ ենք,, այստեղ ասում են ՝ Չարենցն է ապչել, կարճ  մի ժամանակահատված.. Ու հասկանում ես նրա մտորումները, ապրումները։  Ահա,  թե ինչով է ոգեշնչվել բանաստեղծը։ Բնությունը իրոք ոգեշնչող է, շրջակայքը չնաշխարհիկ։ Հրա՛շք է կարսի բնությունը ։ Քայլում ես կարս գետի կողքով  ՝ քեզ մի պահ թվում է, թե  հիմա հայերեն պիտի  լսես, հայի հետ խոսես, բայց հիասթափվում ես, երբ հասկանում ես,  որ վերադարձել ես տխուր իրականություն՝  երազանքների գիրկն էիր ընկել:
Մեկ օր էլ անցավ էրգրի ճանապարհներին, բայց տարիներ են պետք։ Ոչ մեկ, ոչ երկու՝ քիչ է։ Ուզում ես մտապեհել,վերլուծել տեսածդ ու հավետ պահել հիշողությանդ մեջ:
1236թ Կարսը զավթել են մոնղոլները, որոնց տիրապետության օրոք քաղաքն անկում է ապրել: Մինչ այդ եղել է արհեստների և առևտրի խոշոր կենտրոն` առևտրական խոշոր ուղիներով կապված Անիի, Դվինի, Արծնի, Կարինի, Արտանուջի, Տփղիսի, Տրապիզոնի, այլ քաղաքների հետ, կարևոր դեր խաղացել տարանցիկ առևտրում: XIդ . այնտեղ գործել է բարձրագույն դպրոց` Վարդապետարան:Բազմիցս հալածված սելջուկների հարձակումների թիրախ, հային արժանի  երբեմնի մայրաքաղաք քանի քանիսն են արշավել, լենկթեմուրի  հորդաներն են արշավել, բայց էլի քո այդ նուն վեհությամբ , շքեղությամբ առանձնացող քաղաք: ՆԱյում ես քաղաքին, շատ բան է փոխվել անշուշտ՝ ամեն ինչ նոր է, բայց հին կարսը կանգուն է էլի: Առջևում Կարսի  առաքելոց եկեղեցին է  իր հրաշագեղ ճարտարապետությամբ: Մի քիչ վերապահումով եմ ես եկեղեցի բառը արտաբերում՝ այժմ մզկիթ է, ու դու չես կարող մուտք գործել քո տուն՝ եկեղեցի: 1579 թ-ին վերածվել է մզկիթի:  Ու ականջներդ փակել ես ուզում ՝ աղոթքի ժամ է իրենց մոտ: Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։. Այնուհետև, 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։
Ճանապարհ ճանապարհ դեպի կարսի բերդ <<բերդ կարուց >>: Կարսի բերդը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի գլխավոր բերդն է: Անվանել են նաև <<Կարուց բերդ>>, <<Ամրոցն Կարուց>>, <<Ամուրն Կարուց>> անուններով:Կարսի բերդի`որպես ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն ունեցող ամրության մասին հիշատակությունը վերաբերում է IXդ., թեև այն հիմնադրվել է ավելի վաղ:Այս ճանապարհը տանում է դեպի Բերդ կարուց, մի հիացած հայացք ես գցում ու հասկանում ես թե ժամանակին ինչ ենք կորցրել: Ու հաղթահարելով բարձունքը ոչինչ չի մնուկ, քան ընկղմվել մտքերի մեջ, բարձրից նայել քաղաքին։ Կարսը չքնաղ է վերևից :
Հաջորդ կանգառը բերկրիի Հրաշագեղ ջրվեժն էր։  Փորձեցինք հաղթահարել ճանապարհը ու իջնել ջրվեժի մոտ մի կադր անմահացնելու: Բերկրի իջրվեժը (ներկայումս անվանվում է Մուրադիյե) գտնվում  էԲերկրի գետի վրա, որն իր հերթին սկիզբ է առնում Թոնդրակ լեռից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ` անցնելով 65 կմտարածություն, և թափվում Վանա լիճ։ Բերկրիի ջրվեժը գտնվում է Վան քաղաքից 90 կմ հեռավորության վրա։ Մի ամբողջ օր անցավ Վանում (Տուշպա )Հայության սիրելի ՝մեծ ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքում: Ճանապարհին հասցնում էին հիանալ քաղաքի նորակառույց շենքերով, կենտրոնական փողոցները բավականին բազմամարդ էին, ամենուր շինարարական աշխատանքներ, Գեղեցիկ ցուցափեղկեր: Այս օրը՝ երևի երբեք չեմ մոռանա և այդ նույն զգացողությունները  ու դրական լիցքերը մեկ էլ հաջորդ անգամ Վան այցելելուց կստանամ:
Քաղաքը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Սարդուրի Ա-ը (835-825 թթ մ.թ.ա.), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է մ.թ.ա. VIII-VII-րդ դդ.։
Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմա–տնտեսական առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լհմկ-ի արևելյան հատվածներով։ Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թ։ Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ։
Վանա լիճ, անհոսք աղի լիճ Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի ծայր արևելքում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս–արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև: Չորս կղզիներից Աղթամար, Լիմ ,Կտուց, արտեր: Լեգենդի համաձայն անվանումը եկել է լեգենդի հերոս Թամարի անունից:
Վան Ասելով առաջինը Վանա լիճն ես պատկերացնում, Վանի զարդ իրոք, Հայության սիրելի Լիճ, Տառեխ, Տավրոսի լեռնաշղթա, Կորդվաց լեռներ,  Ծաղկանց լեռներ…. Ու այս շարքը այսպես կարելի է շարունակել, հին աշխարհի մարդաշատ , անառիկ քաղաքներից  մեկը: Հասնելով Վան առաջին  բանը, որ ուզում ես անել ՝ միանգամից ջուրը նետվելն է , ու կղզի հասնելը:ՋՈւրըն ասես իր մոտ է կանչում Հային, ու լողալ ես ուզում առանց վարանելու : Առջևում բազմաթիվ նավեր են, որոնք  զբոսաշրջիկներին հասցնում են հայության սիրելի կղզի՝ Աղթամար: Ճանապարհը հրաշալի է։ Ուզում ես վայելել  ալիքների ձայնը, մեղմիկ քամին, ու  հիասքանչ  տեսարանը: Առջևում Աղթամարի Սուրբ խաչն է : Յուրաքանչյուր հայի պարտքն է աղոթել հրաշք պատերի ներքո: Չես ուզում ետ վերադառնալ, ուզում ես վազել հրաշագեղ կոթողը:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, Վանա լճի Աղթամար կղզում գտնվող եկեղեցի, հայ ճարտարապետության կոթողներից մեկը, հնում՝ Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն՝ Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը։ Պատկանում է քառակուսի հատակագծով, զույգ ավանդատներով, գմբեթավորված եկեղեցիների տիպին։ Ցավոք Աղթամարի շինություններից այժմ կանգուն է միայն Սուրբ Խաչ եկեղեցին (915-921 ), Հայկական ճարտարապետության գոհարներից մեկը, որի գագաթին վերջերս Կանգնեցվեց խաչը,և թույլատրվեց պատարագ մատուցել: 2005 թվականին թուրքական կառավարությունը ֆինանսավորել է Սուրբ Խաչի վերանորոգումը և 2007 թվականին վերանորոգման աշխատանքները ավարտին են հասցվել: Սակայն, թուրք պաշտոնյաները հրաժարվել են եկեղեցու գմբեթի վրա խաչ տեղադրել, պարզաբանելով, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ,պարզելու նախկինում այնտեղ խաչի առկայությունը: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ խաչը իսկապես գոյություն ուներ, բայց երբեք իր ճիշտ տեղում չի գտնվել:
Սեպտեմբերի 19-ին՝ցեղասպանությունից 95 տարիանց, առաջին անգամ Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ էր անցկացվել, չնայածայցելուների 90%, ովքեր մտադիր էին այցելել Աղթամարը մասնակից լինելու այդ նշանակալի իրադարձությանը, եկեղեցու գմբեթին խաչի բացակայության պատճառով իրենց գալը չեղյալ հայտարարեցին: Հոկտեմբերի 2-ին Վանի մարզպետը ևՊոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Սուրբ Խաչ եկեղեցում Խաչի տեղադրման միջոցառում կազմակերպեցին:
 Պատերը դրսից զարդարված են պատկերաքանդակներով, որոնք փառաբանում են արաբական տիրապետության դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը, ներկայացնում են հայ շինականի խաղաղ աշխատանքը, կենցաղը, դարերի խորքից եկող հավատալիքները ու պատկերացումները: Արևմտյան ճակատում  Գագիկ Արծրունի թագավորի դիմաքանդակն է , նրա կողքին ամբողջ հասակով պատկերված է Քրիստոսը: Արևելյան ճակատին քանդակված են Հայաստանում Քրիստոնեության քարոզող առաքյալները՝ Գրիգոր Լուսավորիչը և հավանաբար Արծրունյաց տան եպիսկոպոսները: Հարուստ է կենդանական քանդակներով: Արևելյան ճակատում ներկայացված է խնջույքի տեսարան, կենտրոնում նստած է Գագիկ արքան, որի երկու կողմերում կանգնած են երիտասարդ իշխաններ:  Բարձրաքանդակներից շատերը  ներկված են եղել վառ գույներով , ագուցված կապտավուն, ջնարակված խեցիներով: Տաճարը նշանավոր է  նաև որմնանկարներով: Սուրբ խաչը եզակի երևույթ  մնաց միջնադարյան Հայկական արվեստում:
Օրը ունեցավ հրաշալի ավարտ, համտեսեցինք Վանա Տառեխը ու Վանի ափին Հայկական քոչարին ու հայի երգը հնչեցին կրկին՝ Դրոշներ ծածանելով: Բոլորի աչքերում Հուզմունք կար, Ու կարոտած հայացքով ճանապարհ ընկանք Վանի բերդ

 Երանի այն հային ում աչքերը տեսել է այս հրաշքը: Այնտեղ մոմ վառելով մի երազանք եմ պահել.
 Սուրբ խաչում պետք է ամեն օր հայի աղոթք  ու հայկական երգ հնչի
երանի այդ օրը………..

Comments

  1. https://gayene.blogspot.com/2016/09/blog-post_2.html?showComment=1537752658143#c3266094375864134621

    ReplyDelete
  2. Excellent post.I was looking for this certain information for a very long time.
    I was checking constantly this blog and I am impressed!
    ZBrush Crack provides an arsenal of tools to help with this task, ensuring that no matter what you have in mind, there is a way to get the perfect foundation and then move on to the next level. The best known of these systems is explained here.

    ReplyDelete
  3. Bytefence Anti Malware Crack Such a nice and helpful piece of information. I’m so happy that you shared this helpful information with us. Please keep us up to date like this. Thanks for sharing. Visit My site

    ReplyDelete
  4. I guess I am the only one who came here to share my very own experience. Guess what!? I am using my laptop for almost the past 2 years, but I had no idea of solving some basic issues. I do not know how to Crack But Thankfully, I recently visited a website named Cracked Fine
    Lastpass Password Manager Crack
    Reaconverter Pro Crack

    ReplyDelete
  5. I am very thankful for the effort put on by you, to help us, Thank you so much for the post it is very helpful, keep posting such type of Article.
    CCleaner Pro Crack
    The Sims 4
    Dropbox Crack

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog