Վաղուց երազում էի էրգրով ճանապարհորդելու մասին։ Երազում էի տեսնեի այն ամենը ՝ ինչ պարտավոր է ամեն հայ գոնե մեկ անգամ տեսնել, ու երանի այն աչքերին , որ այսքան տարի անց հիանում է մեր պատմության գոհարներով, հպարտ կանգնում օտարի հողին ՝ իրեն պատկանելու զգացողությամբ (թերևս այս զգացողությունն է տանջում ամբողջ ճանապարհին )։ երանի այն ականջին , որ լսում է Վանի ծփանքը։ Մի պահ մոռանում ես օտարի երկրում գտնվելու հանգամանքը,անջատում ես ուղեղդ, որովհետև ուզում ես հայի աղոթք լսել, ավաղ…… Ու այս նույն մտորումներով, զգացումներով ճանապարհը տանում է դեպի Անի, գեղեցկություն,Պալատական քաղաք,ուղղակի տեսնել է պետք, Անիի մայր տաճարում մի պահ աչքերդ փակում ես ու աղոթում, ու եթե քեզ կորցնես կվազես այդ հրաշք դաշտերով ու այդ ճանապարհը տանում է դեպի Հայաստանի հանրապետություն ,քիչ այն կողմ սահմանն է Հայաստան –Թուրքիա, քո տուն գնալու համար, քո հայրենիք գնալու համար…….. մի խոսքով…..,սահմաններ, պատնեշներ թերևս անզորությունից ոչինչ չի մնում՝ քան ուղակի հիանալ տեսածովդ: ...
Posts
Showing posts from September, 2016
- Get link
- X
- Other Apps
Եղանակները միշտ էլ փոխվում են՝ սիրած եղանակները աննկատ անցնում։ Մ ինչ սովորում ես քո կյանքում հայտնված նոր եղանակին, գալիս է թեյ խմելու ու թախծելու քո եղանակը։ Գալիս է պահ , որ այդ թախծելու եղանակը ամենասիրունն է լինում։ ինչ սիրուն է, երբ որ, քո կյանքի տվյալ ընթացքը համահունչ է լինում եղանակին։ ԵՍ սկսեցի սիրել աշունը, որովհետև երբեք ու երբեք այսքան լավ չէի ընկալել բնության օրինաչափությունը իմ կյանքում։ Երբ որ, քո ծառի ամենասիրուն տերևը վաղուց ընկել է ․․․ Բ այց մեկ է։ Աշուններ հա էլ գալու են, ուղղակի մյուս անգամ տերևի գույնն է պետք փոխել։ ԵԹե կարմիրը քոնը չէր․․․ Աշուն էլի է գալու , ու տերևները միայն կարմիր չեն։ Բարև Աշուն ։ Վաղուց ես ու դու այսքան հաշտ չէինք եղել ։ ՄԻ տեսակ կարոտ կար նոր գրքերի, դեղին մտքերի ու հուշերի անծայրածիր այգում միայնակ մնալու։ Բարև Աշուն։ Իսկական ժամանակն է ամառային ալբոմները բացելու ու թարմ հուշերով լցվելու ։ Իսկական ժամանակն է նոր արահետներ փնտրելու, ու կյանքը նոր գույներ...